Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նշանակված են մարտի 31-ին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՍտամբուլ
Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում Անկարայի և Ստամբուլի քաղաքապետարանները, այսօր ընդդիմադիրներ են ղեկավարում։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը ՏԻՄ ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 31-ին։ Այս մասին հայտնում է Resmi Gazete պաշտոնաթերթը։
«Տեղական վարչակազմերի ընտրությունները կկայանան մարտի վերջին կիրակի օրը», – ասվում է հրապարակված որոշման մեջ։
Այսօր Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքների (այդ թվում Անկարայի և Ստամբուլի) քաղաքապետարանները 2019 թվականի ընտրությունների արդյունքներով ընդդիմադիրներ են ղեկավարում։
Թուրքիայի նահանգների ղեկավարները նշանակվում են անմիջապես նախագահի հրամանագրերով։
Թուրքիայի ՆԳ նախարարը մեղադրել է Շվեդիային ընտրություններին միջամտելու փորձերի մեջ
Լրահոս
0