00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմության դասերը. զիջողական քաղաքականության և օտար ուժերին ապավինելու տխուր հետևանքները

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները
Արցախից բռնի տեղահանվածները - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Արցախից բռնի տեղահանվածները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լսե՞լ եք Ուինսթոն Չերչիլի հայտնի արտահայտությունը. «Խաղաղության ջատագովը անընդհատ կերակրում է կոկորդիլոսին՝ հույս ունենալով, որ այդ կոկորդիլոսն իրեն վերջինը կուտի»։
Երբ գերմանական զորքերը 1936 թվականին մտան Հռենոսի մարզ, Ֆրանսիան բացարձակ ոչինչ չձեռնարկեց՝ հիմնավորելով, թե Ադոլֆ Հիտլերի հետ առճակատումը կարող է հանգեցնել մեծ պատերազմի, այնինչ, ֆրանսիացիները խաղաղության կողմնակից են։ Չորս տարի անց նացիստները հաղթականորեն քայլում էին Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում։
Մինչդեռ Եվրոպայի պատմությունը կարող էր բոլորովին այլ հունով ընթանալ։ Ինքը՝ Ադոլֆ Հիտլերն է հետագայում խոստովանել. «Հռենոսի մարզի գրավմանը հաջորդած երկու օրերը ամենալարվածն էին իմ ողջ կյանքում։ Եթե ֆրանսիացիները մտնեին Հռենոսի մարզ, մենք այնտեղից գլխիկոր քաշելու էինք մեր պոչը, որովհետև մեր ունեցած ռազմական ռեսուրսներով իսկի թեթև դիմադրություն չէինք կարող ցույց տալ»։
Իսկ գերմանացի գեներալ Հայնց Գուդերիանը, որին որպես ռազմագերի հարցաքննում էին ֆրանսիացի սպաները, ասել էր նրանց. «Եթե դուք՝ ֆրանսիացիներդ, միջամտեիք և 1936 թվականին մտնեիք Հռենոսի մարզ, մենք տանուլ կտայինք ամեն ինչ, իսկ Հիտլերի տապալումն անխուսափելի կլիներ»։ Եվ նույնիսկ Հռոմի պապ Պիոս Տասնմեկերորդը մի անգամ ասաց Ֆրանսիայի դեսպանին. «Եթե 200 հազար զինվոր ուղարկեիք և ազատագրեիք այն տարածքը, որը գրավել էին գերմանացիները, մեծ ծառայություն մատուցած կլինեիք բոլորիս»։
Համաձայնեք` տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ Ֆրանսիան, որը մասնագետների կարծիքով, ընդամենը մի քանի օրում կարող էր 100 դիվիզիա մոբիլիզացնել, այդքան երկչոտ վարքագիծ ցուցաբերեց։ Նախ, այն ժամանակվա իշխանությունները բոլորովին կռվելու ցանկություն չունեին։ Իսկ մենք հո լավ գիտենք՝ եթե կռվելու ցանկություն չունես, 1000 ու մի պատճառ կգտնես։ Ամենատարածվածն, իհարկե, սա է՝ մենք խաղաղության կողմնակից ենք և պատասխանատու ենք ժողովրդի առջև, որի համար նոր պատերազմը ծանր բեռ կլինի։ Եվ, եթե հազարավոր զոհերը կարելի է կանխել բանակցությունների միջոցով, մենք պատրաստ ենք լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Այնինչ, պատմաբաններից մեկը շատ հստակ ձևակերպել է գլխավոր պատճառը. «Ֆրանսիայի պրոբլեմը ոչ թե այն էր, որ բանակը պատերազմել չէր ուզում, այլ այն, որ քաղաքական վերնախավում իսպառ բացակայում էր դիմադրելու կամքը»։
Բայց կար մեկ այլ հանգամանք, որը Ֆրանսիայի ղեկավարությունը ամեն կերպ ցանկանում էր թաքցնել։ Իշխանություններն ուզում էին, ինչպես ասում են, շագանակներն ուրիշի ձեռքով հանել կրակից։ Հույսը Մեծ Բրիտանիան էր։ Փարիզը համառորեն փորձում էր համոզել Լոնդոնին, որ անգլիացիները պարզապես պարտավոր են պաշտպանել Ֆրանսիան Գերմանիայից։ Ֆրանսիայի արտգործնախարար Պիեռ Ֆլանդենը մեկնեց Անգլիա։ Այդ այցը կանադացի պատմաբան Ռոբերտ Յանգը բնորոշել է այսպես. «Դա Ֆլանդենի կյանքի ամենամեծ ներկայացումն էր»։ Իսկապես, Ֆրանսիայի արտգործնախարարը, հրաշալի իմանալով, որ իր երկրի իշխանությունները բոլորովին մտադիր չեն պատերազմել Ադոլֆ Հիտլերի դեմ, ասում էր, որ ֆյուրերը հրեշ է, որին կարելի է վերջ տալ միայն պատերազմով։ Այսինքն` մենք՝ ֆրանսիացիներս, վտանգված ենք, և հենց դուք՝ բրիտանացիներդ, պետք է փրկեք մեզ։
Բրիտանացիները, սակայն, լավ էլ հասկանում էին այս թատրոնի նպատակը։ Լոնդոնի արձագանքն ամենից լավ արտահայտեց լորդ Լոթիանը՝ փաստելով. «Ի վերջո, գերմանացիները պարզապես մտել են սեփական բոստանը, որովհետև Հռենոսի մարզը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ իրենցն է եղել»։ Գրեթե նույն միտքն արտահայտեց նաև հայտնի դրամատուրգ Բերնարդ Շոուն. «Երբ ասում եք, թե Գերմանիան օկուպացրել է Հռենոսի մարզը, դա նույնն է, ինչ անգլիացիներն օկուպացնեին անգլիական Պորտսմուտը»։ Միակ մարդը, որն արտահայտվում էր Ֆրանսիային օգնության ձեռք մեկնելու օգտին, Ուինսթոն Չերչիլն էր։
Ֆրանսիայի այս վախվորած կեցվածքն ի վերջո հանգեցրեց այն բանին, որ Փարիզը կորցրեց բոլոր դաշնակիցներին։ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը՝ չցանկանալով մեկնաբանել ֆրանսիացիների վարքագիծը, պարզապես մեկնեց ձկնորսության և շատ երկար ժամանակ ձուկ էր բռնում։ Սովետը, որը սկզբնական շրջանում միանշանակ սատարում էր Փարիզին, ի վերջո պայմանագիր կնքեց Գերմանիաի հետ, Բելգիան խզեց համագործակցության համաձայնագիրը Ֆրանսիաի հետ։ Եվ վերջապես, նույնիսկ Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինին, որը հակված էր դեպի Ֆրանսիան, հետզհետե անցավ Գերմանիայի կողմը։ Ահա այսպես Ֆրանսիան իր ղեկավարների անհեռատես, զիջողական ու պատեհապաշտ քաղաքականության պատճառով մնաց մեն մենակ։
Գերմանացիներն էլ, բնականաբար, բաց չթողեցին առիթը, շատ հմտորեն ապատեղեկացրին ֆրանսիացիներն և չեզոք Բելգիայի ու Հոլանդիայի տարածքով ներխուժեցին Ֆրանսիա՝ շրջանցելով հանրահայտ Մաժինոյի պաշտպանական գիծը։ Ադոլֆ Հիտլերի հրամանով Փարիզի ռազմական թանգարանից բերվեց այն վագոնը, որում 1918 թվականին ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը թելադրել էր Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանները։ Հենց այդ նույն վագոնում գերմանացի ֆելդմարշալ Վիլհելմ Կեյտելը թելադրեց Ֆրանսիայի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը։ Նման նվաստացում ֆրանսիացիները վաղուց չէին տեսել։
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха в Горисе (30 сентября 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ
Արցախից բռնի տեղահանվել է 27 հազար երեխա և 10 հազարից ավելի 65 տարեկանից բարձր քաղաքացի
Լրահոս
0