00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի ստատուտի վավերացումը խնդիրներ է ստեղծում ոչ միայն ՌԴ–ի, այլև Իրանի հետ. Ռուստամյան

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Արմեն Ռուստամյան
Բաժանորդագրվել
ՀՀ ղեկավարությունն իր քայլերով երկիրը ներքաշում է Արևմուտքի և Հայաստանի դաշնակիցների միջև հակամարտության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման մասին ՀՀ իշխանությունների որոշումը անհեռատես քայլ է, քանի որ վատացնում է հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ: Այս մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանություններն այդպես հապշտապ գնացին նման քայլի։
«Որոշումը կայացվել է ընդդեմ Մոսկվայի։ Ինչո՞ւ շտապել և փաստաթուղթն ամբողջությամբ ընդունել: Կարելի էր վավերացնել մասամբ կամ Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնեցված փոխզիջումային տարբերակով։ Չգիտես ինչու` բոլորը խոսում են Մոսկվայի մասին, բայց չէ որ Թեհրանը նույնպես հավակնություններ ունի կանոնադրության վավերացման հարցում»,– նշել է նա։
Խոսքը վերաբերում է ՀՀ երկու ռազմավարական դաշնակից և գործընկեր երկրներին, որոնք այժմ հակամարտության մեջ են Արևմուտքի հետ և այսպիսով, փաստորեն, Հայաստանը ներգրավվում է այդ հակամարտության մեջ։ Դա, ըստ պատգամավորի` կարող է ամենաբացասական հետևանքներն ունենալ Հայաստանի համար։
Նա միաժամանակ ընդգծել է, որ գործող իշխանությանը չի կարելի նույնացնել հայ ժողովրդի և հայոց պետականության հետ
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման քայլի (Հռոմի կանոնադրության վավերացում–խմբ.) հետևանքները չանդրադառնան Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի վրա... Այս իշխանությունները մի օր կհեռանան, իսկ հայ ժողովուրդը չպետք է հարվածներ ստանա այս կամ այն կողմից»,– նշել է քաղաքական գործիչը։
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3–ին վավերացրել է Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ Երևանը նոր կարգավիճակով կարող է ՄԱԿ–ի միջազգային քրեական դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։
ՌԴ–ում այս որոշումը խիստ բացասաբար են ընդունել, հատկապես երբ ՄԱԿ–ի միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդերներ» են տրվել։ Մինչդեռ ՀՀ պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ Հռոմի ստատուտի վավերացումն ընդդեմ ՌԴ չէ, և պաշտոնական Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվա:
Լրահոս
0