00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ

© Sputnik / Aram NersesyanՀայկական ԱԷԿ
Հայկական ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Հայկական ԱԷԿ
Բաժանորդագրվել
Ադրբեջանական կողմը կոչ է արել ՄԱԳԱՏԷ–ին հատուկ ուշադրություն դարձնել Մեծամորի ԱԷԿ–ի հետագա շահագործման նպատակահարմարությանը։ Թուրքական կողմը նման մեղադրանքներ չի հնչեցրել։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Վիեննայում օրեր առաջ անցկացված ՄԱԳԱՏԷ–ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) ամենամյա 67-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանին առնչվող ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Արմատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը։
Ելույթի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ իրենք զբաղվում են «ազատագրված տարածքների մոնիտորինգով», չնշելով՝ ինչ ի նկատի ունի։ Այնուհետև հայտարարվեց, որ Մեծամորի ԱԷԿ–ը կառուցված է բարձր սեյսմիկ գոտում՝ հին տեխնոլոգիայիով և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչի առնչությամբ ադրբեջանական կողմը ՄԱԳԱՏԷ–ին խնդրում է առանձնակի ուշադրություն դարձնել դրա հետագա շահագործման նպատակահարմարությանը։
«Մեր կողմը` դիվանագետները և մենք` մասնագետներս, պատրաստեցինք մեր պատասխանը, որը հնչեցրել ենք։ Նշել ենք, որ դա կեղծիք է, ՄԱԳԱՏԷ–ի կողմից տրված բոլոր առաջադրանքները և առաջարկություները` անվտանգության մակարդակի բարձրացման, մենք կատարում ենք։ Նշեցինք նաև մեր համագործակցության շրջանակները ՄԱԳԱՏԷ-ի հետ, նշեցինք, որ 30 տարի համագործակցում ենք այդ կառույցի հետ և բոլոր պահանջները` ատոմակայանի հետ կապված, իրագործում ենք, փոխադարձ ըմբռնման բարձր մակարդակ ունենք», – հավելեց Պետրոսյանը։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թուրքիայի խորհրդարան քաղաքացիներից դիմում է ստացվել` Մեծամորի ԱԷԿ–ի կողմից ստեղծվող ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այն հարցին, թե արդյոք թուրքական պատվիրակությունը նման մտավախություններ է հնչեցրել, Պետրոսյանն ասաց, որ ոչ։
«Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ելույթ ունեցավ, խոսեց Թուրքիա- ՄԱԳԱՏԷ հարաբերությունների, ատոմային էներգետիկայի զարգացման ընթացքի մասին Թուրքիայիում։ Ոչ մի բան Հայաստանի մասին նա չի ասել», – նշեց Պետրոսյանը։
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության աշխատանքի մասին խոսելիս Պետրոսյանը նշեց, որ Վիեննայում ՀՀ դեսպանատունը միջոցառում էր կազմակերպել ` ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցության 30–ամյակի առնչությամբ։
© Sputnik / Asatur YesayantsՎահրամ Պետրոսյան
Ваграм Петросян на панельной дискуссии на тему Атомная энергия как один из механизмов обеспечения энергетической безопасности и независимости Республики Армения (5 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Վահրամ Պետրոսյան. Արխիվային լուսանկար
Պետրոսյանի խոսքով` կոնֆերանսի ընթացքում ներկայացված տեխնոլոգիաներից ուշագրավ էր մոդուլային ռեակտորների ուղղությունը։ Պատվիրակություններից շատերը հետաքրքրվեցին այդ նախագծերով և պատրաստակամություն հայտնեցին հետևելու այդ տեխնոլոգիայի զարգացմանը։
Հիեշցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին, Հայաստան այցելելուց հետո, ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Twitter–ի իր էջում հայտարարեց, որ գործակալությունը կշարունակի իր աջակցությունն առաջարկել` օգնելու համար ԱԷԿ–ում հուսալի և անվտանգ ձևով ցածր ածխածնային էներգիա արտադրել:
ԱՄՆ-ն ինքն էլ չգիտի` ինչ է առաջարկում. ՀՀ-ում նոր ատոմակայանի ինչ տարբերակ ունի Ռուսաստանը
1980 թվականին գործարկված Հայկական ԱԷԿ–ի գործող 2-րդ էներգաբլոկի աշխատանքը նախատեսված էր 30 տարվա համար, այսինքն տեսականորեն մինչև 2010 թվականը։ Սակայն հաշվի առնելով, որ կայանը չէր շահագործվում 6 տարի (1989-95 թթ.), մինչև 2016 թվականի կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագիծ կազմվեց (և համաձայնեցվեց ՄԱԳԱՏԷ–ի հետ)։ 2015 թվականին որոշվեց հիմնանորոգել ԱԷԿ–ը` հաշվի առնելով նմանատիպ կոնստրուկցիայով ռեակտորների շահագործումը երկարացնելու «Ռոսատոմի» փորձը։
Այս տարի ընդունած ՀՀ կառավարության որոշման համաձայն` Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարացվի երկրորդ անգամ։ Քանի որ շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, երկարաձգման աշխատանքները պետք է մինչ այդ ավարտվեն, նկատի ունենալով այն, որ կայանը գործի ևս առնվազն 10 տարի։
Լրահոս
0