00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Գալստյանի հորեղբայրը Ստեփանակերտի պարետ չի նշանակվել. նա հերքում է լուրը

© Photo : НС Республики Арцах Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Բաժանորդագրվել
Արցախի ԱԺ պատգամավորն ընդգծել է` առանց ապացույցների և փաստերի չի կարելի անմիջապես թիրախավորել անձի ընտանիքին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները գտնվում են Երևանում, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց, թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․բառեր չեմ գտնում ասելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գալստյանը։
Նա նշել է, որ ներկայում Սարգիս Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, գտնվում են Ստեփանակերտում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 3-ին հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքուն Բակո Սահակյանի սանիկ Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում հայերի ներկայացուցիչ։ ԶԼՄ–ների տեղեկություններով` նա 1990-ական թվականների այն ակտիվիստներից է եղել, որոնք ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ էին այցելում Բաքու։
Նշվում էր, որ Գալստյանը եղել է Շուշիի Ավան պլազա հյուրանոցի տնօրեն, ինչպես նաև Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։
Լրահոս
0