00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումը չի կայանա. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ափսոսանք հայտնեց, որ Գրանադայում հոկտեմբերի 5–ին նախատեսված հանդիպումը չեղարկվեց, քանի որ ինքը պատրաստ էր ստորագրել ներկայացվելիք փաստաթուղթը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հնգակողմ հանդիպումը չի կայանա։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
«Մենք մինչև վերջին պահը հաստատել էինք մեր մասնակցությունը այդ հանդիպմանը։ Կարծում էինք, որ շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կա։ Մինչև այս առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը միաժամանակ ընդգծեց` հայկական պատվիրակությունը, որում ընդգրկված է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այդուհանդերձ մեկնելու է Գրանադա, հանդիպումներ են անցկացնելու և փորձելու են ավելի դետալացված ներկայացնել ՀՀ դիրքորոշումները։
«Ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, սակայն հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել»,– ասաց Փաշինյանը։
Հարցին` եթե Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Գրանադայի հանդիպմանը, նշանակում է, որ ՀՀ կողմը չէր պատրաստվում ստորագրել պրոադրբեջանական մի փաստաթուղթ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ չի ցանկանում, որ նման թյուր տպավորություն ստեղծվի, թե այդ փաստաթուղթը հակասում էր Ադրբեջանի շահերին։
«Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության և կայունության շահերին։ Եթե որևէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, ապա որևէ մեկը այն չի ստորագրի»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ մեկնել էր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել` հանդիպելու Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, որպեսզի նախապատրաստեն Գրանադայում նախատեսված հանդիպումը։
Լրահոս
0