https://armeniasputnik.am/20231004/vareliqi-pajtjunic-tuzhatsnerin-prkelu-hamar-nergravvel-en-ajl-erkrneri-timer-nakharar-66853722.html
Վառելիքի պայթյունից տուժածներին փրկելու համար ներգրավվել են այլ երկրների թիմեր. նախարար
Վառելիքի պայթյունից տուժածներին փրկելու համար ներգրավվել են այլ երկրների թիմեր. նախարար
Այս պահին Իսրայելից 10 բժիշկներ գտնվում են Հայաստանի բժշկական կենտրոններում և օգնում են բժիշկներին։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T17:11+0400
2023-10-04T17:11+0400
2023-10-04T17:26+0400
անահիտ ավանեսյան
հրդեհ
վառելիք
պայթյուն
բուժառու
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/19/66446301_106:155:1252:800_1920x0_80_0_0_d9abdac946f76d5c8a8d14fe4f7fcab0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik.Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների վիճակը ծանր ու ծայրահեղ ծանր է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա նշեց, որ խոսքը շուրջ 100 պացիենտի մասին է։Ավանեսյանը հայտնեց, որ ներգրավվել են այլ երկրներից մասնագետների թիմեր, այս պահին էլ Իսրայելից 10 բժիշկներ գտնվում են բժշկական կենտրոններում, օգնում են բժիշկներին։«Անում ենք ամեն ինչ, պայքարում ենք նրանց կյանքի համար։ Այլ երկրների կլինիկաների հետ ևս աշխատում ենք, որպեսզի այն պացինետներին, որոնց ցուցված է նաև հավելյալ արտերկրում բուժում, դա ևս կապահովենք»,–ընդգծեց նա։Նախարարը նաև հավելեց, որ դեղորայքի և որևէ այլ բանի կարիք չունեն։Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը սեպտեմբերի 26–ին տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/19/66446301_25:0:1280:941_1920x0_80_0_0_ffff82d6ea3ddc7ddcfa3296b54e9bc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անահիտ ավանեսյան, հրդեհ, վառելիք, պայթյուն, բուժառու
անահիտ ավանեսյան, հրդեհ, վառելիք, պայթյուն, բուժառու
Վառելիքի պայթյունից տուժածներին փրկելու համար ներգրավվել են այլ երկրների թիմեր. նախարար
17:11 04.10.2023 (Թարմացված է: 17:26 04.10.2023) Այս պահին Իսրայելից 10 բժիշկներ գտնվում են Հայաստանի բժշկական կենտրոններում և օգնում են բժիշկներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik.Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների վիճակը ծանր ու ծայրահեղ ծանր է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ խոսքը շուրջ 100 պացիենտի մասին է։
«Այդ պացինետներն այս պահին գտնվում են հիմնականում Այրվածքաբանության ազգային կենտրոնում և նաև մյուս բժշկական կենտրոններւոմ։ Ցավոք սրտի, նրանց մեծ մասի վիճակը ծանր և ծայրահեղ ծանր է։ Միջին ծանրության քիչ պացիենտներ ունենք»,–ասաց նախարարը։
Ավանեսյանը հայտնեց, որ ներգրավվել են այլ երկրներից մասնագետների թիմեր, այս պահին էլ Իսրայելից 10 բժիշկներ գտնվում են բժշկական կենտրոններում, օգնում են բժիշկներին։
«Անում ենք ամեն ինչ, պայքարում ենք նրանց կյանքի համար։ Այլ երկրների կլինիկաների հետ ևս աշխատում ենք, որպեսզի այն պացինետներին, որոնց ցուցված է նաև հավելյալ արտերկրում բուժում, դա ևս կապահովենք»,–ընդգծեց նա։
Նախարարը նաև հավելեց, որ դեղորայքի և որևէ այլ բանի կարիք չունեն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում,
տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։
Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը սեպտեմբերի 26–ին տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։