00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Բաբկեն Պիպոյան
Տեսչությունների սկզբունքը պետք է լինի սպառողների իրավունքների պաշտպանությունը. Բաբկեն Պիպոյան
09:07
7 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Դավիթ Կարապետյանը «լծված է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը տիրանալու գործին». Անանուն ահազանգ
09:15
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Ներդրումներ չեն արվել, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը սնանկացման եզրին է. Դավիթ Կարապետյան
09:20
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Կան ֆինանսական խնդիրներ, որոնք տնօրինությունը փորձում է լուծել. Անահիտ Սարգսյան
09:26
2 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է երաշխավորելու ՀՀ ինքնիշխանությունը. Փաշինյանն ու Խաչատրյանը բանավիճեցին

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Արթուր Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմության ծրագիրն այն էր, որ ՀՀ–ն կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայությունը ոչ թե Երևան կգար, այլ կգնար Բոստոն, Լոս Անջելես` ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող շարքերը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունները Արցախը մատաղ արեցին, և հիմա արդյոք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն (Ադրբեջանին հաճո իշխանություն Հայաստանում - խմբ.) է երաշխավորելու ՀՀ ինքնիշխանությունը։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Փաշինյանը նրան հակադարձեց` ասելով. «Ում–ում, բայց խամաճիկային կառավարություն հասկացողությունը ձեզ ծանոթ է, քանի որ դուք և ձեր կողքի խմբակցությունը («Պատիվ ունեմ»–խմբ.) երկար տարիներ ՀՀ–ում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որը ինքնուրույն ոչ շնչել է, ոչ էլ արտաշնչել է, ոչ հազացել է, ոչ էլ փռշտացել է»։
Նա հայտարարեց, որ չի ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին, քանի որ այդ թվում խորհրդարանական ընդդիմությունը նաև նրանց հարվածի տակ դրեց` տոնելով ԼՂ–ում տեղի ունեցած իշխանափոխությունը։
«Ասել եք, որ ԼՂ ժողովուրդը ձեռքները խփել են սեղանին, թե ահա վերջապես ազգային իշխանություն է ձևավորում… Շնորհավորում էիք այդ փոփոխության կապակցությամբ։ Թերևս այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում»,– նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` ընդդիմության ծրագրերն այն էր, որ ՀՀ–ն կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայությունը ոչ թե Երևան կգար, այլ կգնար Բոստոն, Լոս Անջելես` ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող շարքերը։
Արթուր Խաչատրյանն ի պատասխան նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, չունենալով ԼՂ ժողովորդի համաձայնութունը ու լիազորությունը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ՀՅԴ և ՀՀԿ իշխանությունները երբեք սեփական ժողովրդի կողմից չեն ընտրվել ու չեն կարող հիմա ինչ–որ բան ասել ժողովրդի անունից խոսելու մասին։
«Դուք վարել եք մի քաղաքականություն, որ ՀՀ–ն երբեք անկախ չլինի։ Ձեր կառավարման մոդելը երևաց նաև ԼՂ–ում։ Ես իհարկե դատապարտում եմ ԼՂ ղեկավարության ապօրինի ձերբակալությունները, սակայն դրանից իրողությունները չեն փոխվում»,– ավարտեց իր խոսքը ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։
Լրահոս
0