https://arm.sputniknews.ru/20231004/zhamanakavvorapes-sahmanapakvel-e-verin-lars-tanvogh-tshanaparhi-ertevekutjuny-66852283.html
Ժամանակավորապես սահմանափակվել է Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը
Ժամանակավորապես սահմանափակվել է Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը
Sputnik Արմենիա
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին էլեկտրացանց է վնասվել։ 04.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-04T16:54+0400
2023-10-04T16:54+0400
2023-10-04T17:00+0400
վրաստանի հանրապետություն
վերին լարս
երթևեկություն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/20/10042055_0:103:1000:666_1920x0_80_0_0_eaf0b341d673d24c30bcad0fb711b7a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Նշվում է, որ սահմանափակումները գործում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում վնասված էլեկտրացանցի պատճառով: Այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Արդյունքում Դևդորակի թունելում երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների հայտերի թիվն աճում է. փորձագետՀիշեցնենք, որ Դևդորակի թունելի կառուցումն ավարտվել է 2018 թվականին։ Այդ հատվածը համարվում է ճանապարհի ամենավտանգավոր մասը, որը տանում է դեպի վրաց–ռուսական սահման։1000-ից ավելի բեռնատարներ Վերին Լարսում հերթի մեջ են
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/20/10042055_112:0:1000:666_1920x0_80_0_0_41c42e5d43a5867e57e2900c9544aca4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, վերին լարս, երթևեկություն, ճանապարհ
վրաստանի հանրապետություն, վերին լարս, երթևեկություն, ճանապարհ
Ժամանակավորապես սահմանափակվել է Վերին Լարս տանող ճանապարհի երթևեկությունը
16:54 04.10.2023 (Թարմացված է: 17:00 04.10.2023) Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին էլեկտրացանց է վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Նշվում է, որ սահմանափակումները գործում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում վնասված էլեկտրացանցի պատճառով: Այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Արդյունքում Դևդորակի թունելում երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Հիշեցնենք, որ Դևդորակի թունելի կառուցումն ավարտվել է 2018 թվականին։ Այդ հատվածը համարվում է ճանապարհի ամենավտանգավոր մասը, որը տանում է դեպի վրաց–ռուսական սահման։