Ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

© Photo : press office of MoD of RAԱդրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊՆ–ի հրապարակած լուսանկարներում երևում են ադրբեջանական կրակոցների հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական կողմը ժամը 13:50-ի սահմաններում կրակ է բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՊՆ–ի` տուժածներ չկան:
© Photo : press office of MoD of RAԱդրբեջանական կրակոցների հետևանքները
Попавший под огонь азербайджанских ВС автомобиль, снабжающей продовольствием личный состав армянских позиций на участке Норабак (5 октября 2023). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Ադրբեջանական կրակոցների հետևանքները
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։
Լրահոս
0