ԵՀ ղեկավարը մտադիր է Գրանադայում Փաշինյանի հետ քննարկել Հայաստանին աջակցելու հարցը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենը. արխիվային լուսանկար  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում կունենա ԻսպանիայիԳրանադա քաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին ֆոն դեր Լյայենը հայտարարել է հանդիպմանը ժամանելուց հետո։
«Հայաստանի վարչապետի հետ կհանդիպեմ երկկողմ ձևաչափով։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին, աջակցել ենք նրա մարդասիրական կարիքներին։ Մենք կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս բարդ իրավիճակում»,-ասել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է նաև, որ ԵՄ-ն կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ 5,2 միլիոն եվրոյից հասցնելով 10,4 միլիոնի:
«Մենք արդեն 5,2 մլն եվրո հատկացրել ենք, այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես կհայտարարեմ այդ օգնությունը կրկնապատկելու մասին, այն կհասնի 10,4 մլն եվրոյի»,-հայտնել է ֆոն դեր Լյայենը:
Առանց Ալիևի. Փաշինյանը, Մակրոնը, Շոլցն ու Միշելը կհանդիպեն Գրանադայում
Նա հավելել է, որ ևս 15 մլն եվրո կփոխանցվի ամենամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ուղղակի բյուջետային աջակցությունից։
Լրահոս
0