00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրանադայում Փաշինյանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

© AFP 2024 / LUDOVIC MARINՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում
Բաժանորդագրվել
Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։
Ըստ հայտարարության` կողմերը «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
«Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման և դրա սպառնալիքի սկզբունքը։ Ընդգծել են կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանագծման աշխատանքների հրատապ անհրաժեշտությունը»,– գրված է հայտարարությունում։
Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և վերաբացել բոլոր սահմանները, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև բացել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, որոնք հիմնված են երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:
Շառլ Միշելը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը ՝ բոլոր հարթություններով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից:
Նրանք համաձայնել են Հայաստանին լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության հետ` կապված ԼՂ–ից հայերի հոսքի հետ։
«Այդ փախստականները պետք է հնարավորություն ունենան ազատորեն իրականացնել իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրենց իրավունքը՝ առանց որևէ պայմանի միջազգային հսկողության ներքո և պատշաճ հարգանքով իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրի լուծման հարցում, ինչպես նաև աջակցել ականազերծման աշխատանքներին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին
Լրահոս
0