https://armeniasputnik.am/20231005/hapkum-razmakan-kadreri-patrastman-tsragrern-ashkhatum-en-bajc-petq-e-kargavvorven-66900993.html
ՀԱՊԿ–ում ռազմական կադրերի պատրաստման ծրագրերն աշխատում են, բայց պետք է կարգավորվեն
ՀԱՊԿ–ում ռազմական կադրերի պատրաստման ծրագրերն աշխատում են, բայց պետք է կարգավորվեն
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալը նշել է, որ նորմատիվ իրավական և մարտական փաստաթղթերը տեսականորեն շատ լավ են գրված։ 05.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-05T15:41+0400
2023-10-05T15:41+0400
2023-10-05T15:46+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
բելառուս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0a/43186145_0:489:1065:1088_1920x0_80_0_0_588dd104312d89630304bc24faf9797d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից աշխատանքային խումբը կարգավորելու է զինվորական կադրերի պատրաստման պլաններն ու ծրագրերը։ Այս մասին Գրոդնոյում կայացած նիստից առաջ հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, Բելառուսի զինված ուժերի գեներալ–մայոր Վիկտոր Լիսովսկին։Նա ընդգծել է, որ նաև հաշվի առնելով այդ բոլոր փոփոխությունները, վերափոխումները, պետք է տեսնել ու ևս մեկ անգամ ճշգրտել պլաններն ու ծրագրերը, որպեսզի շարունակվի համատեղ նախապատրաստումը։Լիսովսկին նշել է, որ ծրագրերում և նախապատրաստական ծրագրերում գլոբալ փոփոխություններ չեն սպասվում:«Առաջին օրը չէ, որ զբաղվում ենք այդ հարցերով։ Տեսնում ենք, թե ՀԱՊԿ համակարգում որքան արդյունավետ են գործում մեր բոլոր տարրերը։ Մեզ մոտ բավական լավ են աշխատում բազային ուսումնամեթոդական, գիտահետազոտական կազմակերպությունները»,-ասել է գեներալը։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերին ԲելառուսումՌազմական կրթության վարչության պետ, ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Մուրավլյաննիկովը նշել է, որ ռուսական պաշտպանական գերատեսչությունում օպերատիվ կերպով փոփոխություններ են կատարում կրթական և ուսումնական ծրագրերում՝ ժամանակին համընթաց քայլելով:Նա շեշտել է, որ նույն ծրարգրերով ռուս և բելառուս զինծառայողների համատեղ պատրաստում է իրականացվում, և դա կրթական գործընթացների առավելագույն ինտեգրումն է: Մուրավլյաննիկովն ասել է, որ ամբողջ ծրագիրն ուղղված է հենց սպաների և կուրսանտների գործնական պատրաստության որակի բարձրացմանը։Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0a/43186145_0:389:1065:1188_1920x0_80_0_0_c2687f618c2188b735000d4a4375a1fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս
ՀԱՊԿ–ում ռազմական կադրերի պատրաստման ծրագրերն աշխատում են, բայց պետք է կարգավորվեն
15:41 05.10.2023 (Թարմացված է: 15:46 05.10.2023) ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալը նշել է, որ նորմատիվ իրավական և մարտական փաստաթղթերը տեսականորեն շատ լավ են գրված։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից աշխատանքային խումբը կարգավորելու է զինվորական կադրերի պատրաստման պլաններն ու ծրագրերը։ Այս մասին Գրոդնոյում կայացած նիստից առաջ հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, Բելառուսի զինված ուժերի գեներալ–մայոր Վիկտոր Լիսովսկին։
«Այս նորմատիվ իրավական և մարտական փաստաթղթերը, որոնք այսօր գործում են արագ արձագանքման, շտապ տեղակայման, համատեղ խաղաղապահ գործողություններ իրականացնելու հավաքական ուժերի կիրառման մասով, բոլորը տեսականորեն շատ լավ են գրված։ Իրադրության պայմանները, որոնցում մենք գտնվում ենք, նույնիսկ վերջին տարիների իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, օրինակ, կովկասյան տարածաշրջանում, մենք տեսնում ենք, որ անհրաժեշտություն կա հավաքվել»,– այս մասին հայտնում է ԲելՏա գործակալությունը` վկայակոչելով Լիսովսկիին։
Նա ընդգծել է, որ նաև հաշվի առնելով այդ բոլոր փոփոխությունները, վերափոխումները, պետք է տեսնել ու ևս մեկ անգամ ճշգրտել պլաններն ու ծրագրերը, որպեսզի շարունակվի համատեղ նախապատրաստումը։
Լիսովսկին նշել է, որ ծրագրերում և նախապատրաստական ծրագրերում գլոբալ փոփոխություններ չեն սպասվում:
«Առաջին օրը չէ, որ զբաղվում ենք այդ հարցերով։ Տեսնում ենք, թե ՀԱՊԿ համակարգում որքան արդյունավետ են գործում մեր բոլոր տարրերը։ Մեզ մոտ բավական լավ են աշխատում բազային ուսումնամեթոդական, գիտահետազոտական կազմակերպությունները»,-ասել է գեներալը։
Ռազմական կրթության վարչության պետ, ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Մուրավլյաննիկովը նշել է, որ ռուսական պաշտպանական գերատեսչությունում օպերատիվ կերպով փոփոխություններ են կատարում կրթական և ուսումնական ծրագրերում՝ ժամանակին համընթաց քայլելով:
Նա շեշտել է, որ նույն ծրարգրերով ռուս և բելառուս զինծառայողների համատեղ պատրաստում է իրականացվում, և դա կրթական գործընթացների առավելագույն ինտեգրումն է: Մուրավլյաննիկովն ասել է, որ ամբողջ ծրագիրն ուղղված է հենց սպաների և կուրսանտների գործնական պատրաստության որակի բարձրացմանը։
Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։