00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Փակ հանդիպում
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի բնակիչների հետ
13:08
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:12
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Կանադայում համայնքային միջոցառում է». Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների տարածած լուսանկարի մասին
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանվածները Վանաձորում
Արցախից բռնի տեղահանվածները Վանաձորում - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Արցախից բռնի տեղահանվածները Վանաձորում
Բաժանորդագրվել
Վանաձորում գտնվող մանկավարժական համալսարանի հանգստյան տունն այս օրերին տեղահանված արցախցիների համար ժամանակավոր տանիք է դարձել։ Մի հարկի տակ ապրում են 8 ընտանիք` 40–ից ավելի մարդ։ Sputnik Արմենիան այցելել է կացարան, ծանոթացել այստեղ ապաստանած արցախցիների պատմությանը։

Էն թորքը, որ ասում էր` համերաշխ ապրենք, երեխայի վիզ էր կտրում

Այս կացարանի ամենափոքր բնակիչը Լիան է, ապրում է երկրորդ հարկում եղբոր` 3-ամյա Լեոյի, մայրիկի` Լուսինեի ու հայրիկի` Հարութի հետ։ Սենյակ ենք մտնում թե չէ, լայն ժպիտ է դեմքներիս հայտնվում. այնտեղ վազվզում է սիրուն շորիկով Լիան` գրկում Արցախից բերած տիկնիկը։ Անծանոթներից ո՛չ վախենում է, ո՛չ զարմանում` հիմա բոլորն են անծանոթ։ Լիայի 1 տարվա կյանքի մեծ մասն անցել է շրջափակման մեջ։ 9 ամիսների ընթացքում մեծ ու փոքր արցախցիները ստիպված էին շատ բաների չլինելու հետ հաշտվել, փոքրիկ Լիան էլ տակդիր չհագնելուն էր սովորել, հիմա «պամպերսի» հետ կռիվ է տալիս։
© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Լիան
Годовалая Лия играет с куклой, привезенной из Степанакерта  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Փոքրիկ Լիան
Այժմ 4–ով կյանքը կառուցում են զրոյից` քաղցրեղեն, հաց, լվացքի փոշի, ամանի հեղուկ ու տակդիր կա, բայց իրենց տունը չկա, ծննդավայրը, ծանոթ բույրերը, ձայներն ու մարդիկ չկան։
«Մենք լավ հասցրեցինք երեխեքին հանել»,– ասում է ընտանիքի հայրը` Հարութը։ Տուն ու տեղ կորցրած երիտասարդ ամուսիններն Աստծուն փառք են տալիս, որ իրենց երկու երեխաներն էլ փրկվել են, գիտեն` ոչ բոլոր ծնողներն են իրենց նման բախտավոր եղել։
© Sputnik / Aram NersesyanՀարութն ու Լուսինեն իրենց բալիկների հետ Վանաձորում
Семья вынужденных переселенцев из Степанакерта в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Հարութն ու Լուսինեն իրենց բալիկների հետ Վանաձորում
Երիտասարդ ընտանիքը Ստեփանակերտից է, Հարութը ոստիկանության համակարգի ծառայող էր, զինաթափվելուց ու զենքը հանձնելուց հետո որոշեց ընտանիքին դուրս բերել, բայց վառելիք չկար։
«Գնացի, բենզալցակայանի մեծին ասեցի` ես օրենքի մարդ եմ, խնդիր չի լինի, արի միասին եղած բենզինը բաժանենք մարդկանց, դուրս գան, փրկվեն։ 20-20 լիտր մի 15-20 հոգու բաժանեցինք...»,– պատմում է Հարութը։
© Sputnik / Aram NersesyanԱրցախցի Հարութը Վանաձորում
Арут из Степанакерта в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Արցախցի Հարութը Վանաձորում
Արցունքն աչքերին ամուսնուն ընդհատում է Լուսինեն։
«Մի քանի շոր հավաքեցի, մեկ էլ մազերի ֆեն վերցրեցի... »։ Ամենաշատը ցավում է, որ տատիկի հանգիստը (խմբ.` գերեզման) մնաց։
Ճանապարհի համար վերցրեցին 6 հատ հաց և ունեցած միակ 1 տուփ «տուշոնկան»` վստահ լինելով, որ ինչքան էլ երկար ճամփան լինի, երեխաները գոնե սոված չեն մնա։ 2 օր տևած գաղթի ճանապարհին իրենց փոքրիկների հացը կիսում էին նաև մյուսների երեխաների հետ։
«Մենք չէինք ուտում, երեխեքի համար էինք պահում»։
© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Լեոն
Трехлетний Лео из Степанакерта в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Փոքրիկ Լեոն
Ճանապարհի ամենասարսափեցնող հատվածն ադրբեջանական անցակետն էր, որտեղ Հարութին իջեցրին մեքենայից, մի կողմ տարան։
«Կամերա էր, ասեցին` կամերի մեջ նայի, հետո ասին` բան չկա, անցի, իրենց ցուցակում չկայի»,– ասում է Հարութը։
«Սոված–ծարավ Գորիս հասանք, մեզ էդտեղ ջերմ ընդունեցին։ Լեոն ասավ` մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա»,– ավելացնում է Լուսինեն։
© Sputnik / Aram NersesyanԼուսինեն փոքրիկ Լիայի հետ
Лусине с годовалой дочкой Лией в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Լուսինեն փոքրիկ Լիայի հետ

Համար 4 սենյակն ու Աստծուց նվեր ստացած Նվերը

Կացարանի առաջին հարկի համար 4 սենյակում Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից տեղահանված Սաթենիկն ու Արագածն են` 2–ամյա Նվերի և տատիկի հետ։ Նվերը ծնվել է ամուսնության 15-րդ տարում, երբ զույգը երբևէ ծնող դառնալու հույսն արդեն կորցրել էր` Սաթենիկը շաքարախտ ունի, Արագածն էպիլեպսիայով է տառապում։ 2020 թվականի պատերազմի օրերին էլի էին ստիպված տեղահանվել, կրկին Վանաձոր էին եկել։ Հետ գնացին հարազատ գյուղ, պարզվեց` Սաթենիկը բալիկի է սպասում։ Հղիությունն Աստծո պարգև էր, ուստի երեխայի անվան շուրջ էլ երկար չմտածեցին` Նվեր։
© Sputnik / Aram NersesyanԱրցախցի Սաթենիկն ու Արագածը Վանաձորում
Вынужденные переселенцы из Мартакертского района Нагорного Карабаха Сатеник и Арагац в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Արցախցի Սաթենիկն ու Արագածը Վանաձորում
Սեպտեմբերի 19-ին կռիվը սկսեց, անհանգստացած էին, բայց առաջին անգամը չէր, որ թուրքը գլխներին ռումբեր էր թափում։ Սեպտեմբերի 20-ին Արագածը տուն վազեց վատ լուրով` գյուղը դատարկում են, ասել են` 2 ժամից թուրքը Խաչենագետին է հասնելու։ Սեփական մեքենա չունեն, գյուղացիներից մեկի ավտոմեքենայով դուրս եկան. ոչ մեքենայում տեղ կար, ոչ էլ ժամանակ իրեր հավաքելու` իրենց հագի շորերով դուրս եկան։
© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Նվերը
Двухлетний Нвер из Мартакертского района в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Փոքրիկ Նվերը
«Արցախբանկում ոսկի ունեի դրած, անգամ դա չկարողացա վերցնել»,– ասում է Սաթենիկը։
Հայաստան գալու ճանապարհն էլ մի նոր փորձություն էր։ Անցակետից ոչ հեռու բենզատարը շրջվեց, բենզինը թափվեց։ Արագածը հեռու չէր այդտեղից, սթրեսից նոպա ունեցավ, դիմահար ընկավ ասֆալտին։ Ասում է` ադրբեջանցիներն առաջարկեցին տանել իրենց մոտ, բուժօգնություն ցուցաբերել, սակայն Արագածը չհամաձայնեց։ Արդեն Հայաստանում` Գորիսում, պարզվեց` քիթը մի քանի տեղից կոտրվել է։ Արագածն արդեն վիրահատվել է, քթի վերքը լավանում է, բայց սրտներում բացված վերքը` չէ։ Ասել են` հնարավոր է` մի կես տարի այս կացարանում մնաք։ Թե ինչ է լինելու, որտեղ ու ինչպես են ապրելու դրանից հետո, պատկերացում էլ չունեն։
© Sputnik / Aram Nersesyan

Արցախից բռնի տեղահանված երեխաները Վանաձորում

Արցախից բռնի տեղահանված երեխաները Վանաձորում - Sputnik Արմենիա
1/6

Արցախից բռնի տեղահանված երեխաները Վանաձորում

© Sputnik / Aram Nersesyan

Վանաձորի այն հանգստյան տունը, որտեղ ժամանակավոր տեղակայվել են արցախցիները

Վանաձորի այն հանգստյան տունը, որտեղ ժամանակավոր տեղակայվել են արցախցիները - Sputnik Արմենիա
2/6

Վանաձորի այն հանգստյան տունը, որտեղ ժամանակավոր տեղակայվել են արցախցիները

© Sputnik / Aram Nersesyan

Տատիկն ու փոքրիկ Նվերը

Տատիկն ու փոքրիկ Նվերը - Sputnik Արմենիա
3/6

Տատիկն ու փոքրիկ Նվերը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախցի Լիան Վանաձորում

Արցախցի Լիան Վանաձորում - Sputnik Արմենիա
4/6

Արցախցի Լիան Վանաձորում

© Sputnik / Aram Nersesyan

Մարտակերտից տեղահանված Սաթենիկը Վանաձորում

Մարտակերտից տեղահանված Սաթենիկը Վանաձորում - Sputnik Արմենիա
5/6

Մարտակերտից տեղահանված Սաթենիկը Վանաձորում

© Sputnik / Aram Nersesyan

Մարտակերտից տեղահանված Արագածը Վանաձորում

Մարտակերտից տեղահանված Արագածը Վանաձորում - Sputnik Արմենիա
6/6

Մարտակերտից տեղահանված Արագածը Վանաձորում

1/6

Արցախից բռնի տեղահանված երեխաները Վանաձորում

2/6

Վանաձորի այն հանգստյան տունը, որտեղ ժամանակավոր տեղակայվել են արցախցիները

3/6

Տատիկն ու փոքրիկ Նվերը

4/6

Արցախցի Լիան Վանաձորում

5/6

Մարտակերտից տեղահանված Սաթենիկը Վանաձորում

6/6

Մարտակերտից տեղահանված Արագածը Վանաձորում

Լրահոս
0