https://armeniasputnik.am/20231006/hh-agnn-cavakcel-e-siriajin-hvomsum-ahabekchakan-gvortsvoghutjan-kapakcutjamb-66965366.html
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմսում ահաբեկչական գործողության կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմսում ահաբեկչական գործողության կապակցությամբ
Հոկտեմբերի 5-ին Հոմսի ռազմական ուսումնարանի վրա ականապատ անօդաչուների հարձակում էր տեղի ունեցել։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T19:07+0400
2023-10-06T19:07+0400
2023-10-06T19:08+0400
սիրիա
ահաբեկչություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/0d/26786303_0:0:1600:901_1920x0_80_0_0_08dcedf8abc8ade8a78091e52f2e9efc.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։«Խորապես վշտացած ենք վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից, որը Հոմս քաղաքում բազմաթիվ մարդկանց մահվան և վիրավորվելու պատճառ է դարձել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,–ասված է հաղորդագրությունում։Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Հոմսի ռազմական ուսումնարանի վրա ականապատ անօդաչուների հարձակման մասին՝ կուրսանտների ավարտական արարողության ժամանակ: Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ առնվազն 89 մարդ զոհվել է, 277 - ը ՝ վիրավորվել: Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է դատապարտել այդ հարձակումը: Սիրիայի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ահաբեկչության զոհերի հիշատակին:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/0d/26786303_177:0:1600:1067_1920x0_80_0_0_704b3be9c6ac07a426a62452bb6cbd02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սիրիա, ահաբեկչություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
սիրիա, ահաբեկչություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմսում ահաբեկչական գործողության կապակցությամբ
19:07 06.10.2023 (Թարմացված է: 19:08 06.10.2023) Հոկտեմբերի 5-ին Հոմսի ռազմական ուսումնարանի վրա ականապատ անօդաչուների հարձակում էր տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Սիրիային` Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ։ Հայտնում է
ՀՀ ԱԳՆ–ն։
«Խորապես վշտացած ենք վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից, որը Հոմս քաղաքում բազմաթիվ մարդկանց մահվան և վիրավորվելու պատճառ է դարձել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,–ասված է հաղորդագրությունում։
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Հոմսի ռազմական ուսումնարանի վրա ականապատ անօդաչուների հարձակման մասին՝ կուրսանտների ավարտական արարողության ժամանակ:
Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ առնվազն 89 մարդ զոհվել է, 277 - ը ՝ վիրավորվել: Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է դատապարտել այդ հարձակումը:
Սիրիայի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ահաբեկչության զոհերի հիշատակին: