00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ գործարքի համար կալանավորվել են «Մոսէսքո»–ի տնօրենը, N զորամասի հրամանատարը ևս 3 անձ

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Բաժանորդագրվել
Գործարքին նպաստել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան հանձնաժողովի վեց անդամ։ Նրանք կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, համաձայն որի` «Մոսէսքո» ՍՊԸ–ից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Մոսէսքո» ՍՊԸ–ի տնօրենը, զորամասի հրամանատարը ևս 3 անձ կալանավորվել են` ՀՀ պաշտպանության նախարարությունից մեկ տարվա ընթացքում` 2017 թ–ին, շուրջ 60 մլն դրամ հափշտակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեն տվյալներ է ստացել այն մասին, որ Ռ.Բ–ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել «Մոսէսքո» ՍՊԸ–ի տնօրեն Կ. Գ.–ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն դրամի հափշտակությանը:
«Նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թ. իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊԸ–ն, որը պետք է մատակարարեր 240.000 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154.980 կգ–ն իրականում չի ներմուծել և չի մատակարարել ՊՆ–ին»,– նշված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ի դեպ, «Մոսէսքո» ՍՊԸ–ն իր մատակարարման համար ՀՀ ՊՆ–ից պահանջել է ավելի քան 94 մլն դրամ (1կգ–ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ):
Այս գործարքին նպաստել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան հանձնաժողովի ևս վեց անդամ, որոնք կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, համաձայն որի «Մոսէսքո» ՍՊԸ–ից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:
Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել:
Փողը տվել են, ապրանքը չեն ստացել. չարաշահումների նոր դեպքեր ՊՆ–ում
Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Արդյունքում զորամասի հրամանատարը, «Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.–ն և ՊՆ հանձնաժողովի 6 անդամներից երեքը կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0