Հայկ Մարտիրոսյանը համալրել է սուպերգրոսմայստերների ցուցակը

© Photo : Armenian Chess FederationՀայկ Մարտիրոսյան
Հայկ Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկ Մարտիրոսյանը սուպերգրոսմայստեր է դարձել 4 անընդմեջ հաղթանակի ու աշխարհի նախկին չեմպիոնի հետ պարրտիան ոչ–ոքի ավարտելու շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայկ Մարտիրոսյանը համալրել է հայ սուպերգրոսմայստերների ցուցակը, նա հաղթահարել է 2700 վարկանիշի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Նրա վարկանիշն այժմ 2710 է: Հայկն այս արդյունքին է հասել Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի շրջանակներում, որտեղ 4 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ 5-րդ խաղափուլում ոչ-ոքի է խաղացել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայկ Մարտիրոսյանն այժմ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է։
Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել շախմատի աշխարհի առաջնությունում
Լրահոս
0