https://armeniasputnik.am/20231007/inchpes-e-adrbejanakan-kvoghmy-gerevarel-pb-nakhkin-hramanatarin-hraparak-66985019.html
Ինչպես է ադրբեջանական կողմը գերեվարել ՊԲ նախկին հրամանատարին. «Հրապարակ»
Ինչպես է ադրբեջանական կողմը գերեվարել ՊԲ նախկին հրամանատարին. «Հրապարակ»
Թերթի տեղեկություններով` Դավիթ Մանուկյանի հետ տարել և մի քանի ժամ պահել են նաև նրա կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան։ 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T10:54+0400
2023-10-07T10:54+0400
2023-10-07T10:56+0400
արցախ
ադրբեջան
գերի
դավիթ մանուկյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/1d/66658298_0:0:791:444_1920x0_80_0_0_9cf1501d9b97d226acb66d840c729743.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Հակարիի կամուրջն անցնելիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Թերթի տեղեկություններով` Դավիթ Մանուկյանը որոշել է ուղեկցել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։Հիշեցնենք` ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/1d/66658298_53:0:720:500_1920x0_80_0_0_f401f57ab58e9d02ba0515aa8b0b4726.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ադրբեջան, գերի, դավիթ մանուկյան
արցախ, ադրբեջան, գերի, դավիթ մանուկյան
Ինչպես է ադրբեջանական կողմը գերեվարել ՊԲ նախկին հրամանատարին. «Հրապարակ»
10:54 07.10.2023 (Թարմացված է: 10:56 07.10.2023) Թերթի տեղեկություններով` Դավիթ Մանուկյանի հետ տարել և մի քանի ժամ պահել են նաև նրա կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Հակարիի կամուրջն անցնելիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով` Դավիթ Մանուկյանը որոշել է ուղեկցել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։
«Մանուկյանն անձամբ վարել է Ռուբեն Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենան` այդպիսով վտանգելով իր կյանքն ու հայտնվելով գերու կարգավիճակում»,– գրում է պարբերականը` հավելելով, որ Մանուկյանի հետ տարել և մի քանի ժամ պահել են նաև նրա կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան։