Մի փոքր էլ կտաքանա. եղանակի տեսություն

© Shutterstock FotodomՏավուշ
Տավուշ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Տավուշ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին արևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հոկտեմբերի9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 7–ի գիշերը եղել է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։
Լրահոս
0