https://armeniasputnik.am/20231008/israjeli-banaky-hajtararel-e-gazaji-hatvatsum-hamasi-10-objektneri-harvatselu-masin-67017178.html
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 10 օբյեկտների հարվածելու մասին
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 10 օբյեկտների հարվածելու մասին
Մեկ օր առաջ Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման էր ենթարկվել։ 08.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-08T10:26+0400
2023-10-08T10:26+0400
2023-10-08T19:24+0400
իսրայել
պաղեստին
հրթիռակոծություն
գազայի հատված
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0c/27522020_0:78:1601:978_1920x0_80_0_0_ca68b523d9f06bfca933fe94bc41257f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Համասի» 10 օբյեկտների, այդ թվում` շարժման հետախուզության շտաբի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին:Նշվում է, որ խոցված թիրախների թվում են ՀԱՄԱՍ-ի հետախուզության շտաբը, ինչպես նաև ռազմական համալիրը, որն օգտագործում են ՀԱՄԱՍ-ի օդային ուժերը։«Զուգահեռաբար Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող երկու բանկերի ուղղությամբ»,-հավելել են Իսրայելի բանակում:Ավելի վաղ Times of Israel թերթը հայտնել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով տուժածների և հոսպիտալացվածների թիվը հասել է 1864-ի: Jerusalem Post թերթը գրել էր, որ ավելի քան 1,5 հազար մարդ է տուժել։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել ԻսրայելինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0c/27522020_96:0:1503:1055_1920x0_80_0_0_41eb6e20bb1ce6ac84881d48433f6105.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իսրայել, պաղեստին, հրթիռակոծություն, գազայի հատված
իսրայել, պաղեստին, հրթիռակոծություն, գազայի հատված
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 10 օբյեկտների հարվածելու մասին
10:26 08.10.2023 (Թարմացված է: 19:24 08.10.2023) Մեկ օր առաջ Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման էր ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Համասի» 10 օբյեկտների, այդ թվում` շարժման հետախուզության շտաբի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության տասը օբյեկտների ուղղությամբ։ Թիրախները տեղակայված են եղել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող բազմահարկ շենքերում»,- ասված է Telegram-ալիքում Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խոցված թիրախների թվում են ՀԱՄԱՍ-ի հետախուզության շտաբը, ինչպես նաև ռազմական համալիրը, որն օգտագործում են ՀԱՄԱՍ-ի օդային ուժերը։
«Զուգահեռաբար Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող երկու բանկերի ուղղությամբ»,-հավելել են Իսրայելի բանակում:
Ավելի վաղ Times of Israel թերթը հայտնել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով տուժածների և հոսպիտալացվածների թիվը հասել է 1864-ի: Jerusalem Post թերթը գրել էր, որ ավելի քան 1,5 հազար մարդ է տուժել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։