Իսրայելական ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին

© AP Photo / Fatima ShbairԻսրայելի տարածքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից
Իսրայելի տարածքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Իսրայելի տարածքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անվտանգության մարմիններում լիբանանյան աղբյուրը հերքել է Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին լուրերը:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր Լիբանանի տարածքից երկրի տարածք մի շարք կասկածյալների ներթափանցման մասին, նրանցից մի քանիսը ոչնչացվել էին։
«Իսրայելական ուղղաթիռներն այս պահին հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին»,-մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Իսրայելի բանակը:
Ավելի վաղ անվտանգության մարմիններում լիբանանյան աղբյուրը հերքել էր Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին լուրերը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։
Լրահոս
0