https://armeniasputnik.am/20231009/israjelum-hh-despanutjuny-gazaji-gvotu-mvot-aprvoghnerin-kvoch-e-anum-chlqel-irenc-tnery-67053882.html
Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու մոտ ապրողներին կոչ է անում չլքել իրենց տները
Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու մոտ ապրողներին կոչ է անում չլքել իրենց տները
Դեսպանությունից նաև տեղեկացնում են, որ իրենք այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունեն։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T15:58+0400
2023-10-09T15:58+0400
2023-10-09T16:08+0400
իսրայել
գազայի հատված
դեսպանատուն
պաղեստին
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/07/66999516_0:105:1600:1005_1920x0_80_0_0_32b78c402290e39f791e5d3d62ea2aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։Դեսպանությունից նաև տեղեկացնում են, որ իրենք այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունեն՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով:Այսօր ավելի վաղ Իսրայելում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Իսրայելի հարավային շրջաններ, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/07/66999516_104:0:1527:1067_1920x0_80_0_0_c637fc0c37cdbac4de55ffffd6c1a1e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, դեսպանատուն, պաղեստին, հայաստան
իսրայել, գազայի հատված, դեսպանատուն, պաղեստին, հայաստան
Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու մոտ ապրողներին կոչ է անում չլքել իրենց տները
15:58 09.10.2023 (Թարմացված է: 16:08 09.10.2023) Դեսպանությունից նաև տեղեկացնում են, որ իրենք այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունեն։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ: Տեղեկությունն
իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանությունից նաև տեղեկացնում են, որ իրենք այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունեն՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով:
Այսօր ավելի վաղ Իսրայելում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Իսրայելի հարավային շրջաններ, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: