Ռուբեն Վարդանյանը կմնա կալանքի տակ. Բաքվի դատարանը մերժել է փաստաբանի բողոքը

© Photo : Facebook / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Ռուբեն Վարդանյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախկին պետնախարարն ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել է սեպտեմբերի վերջին:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, դատարանը մերժել է փաստաբան Աֆատ Գազիևայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը:
Դատարանը համարել է, որ առաջին ատյանի դատարան որոշումը հիմնավորված է։
ԼՂ–ում հայեր չեն մնացել. Պուտինը՝ Վարդանյանի ձերբակալության և ԼՂ անվտանգության մասին
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Լրահոս
0