Սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsЖенщина с зонтиком во время дождя на одной улиц в Ереване
Женщина с зонтиком во время дождя на одной улиц в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 24-26, երեկոյան՝ 18-20 աստիճան։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2023
Եղանակի տեսություն
Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 9-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը հնարավոր է, 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 24-26, երեկոյան՝ 18-20 աստիճան։
Լրահոս
0