2 մլրդ դոլարի ռազմական օգնություն Իսրայելին. ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցԿապիտոլիում
Կապիտոլիում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Կապիտոլիում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրինագիծն արդեն իսկ արժանացել է երկու կուսակցությունների կոնգրեսականների ավելի քան 15-ի աջակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսին օրինագիծ է ներկայացվել Իսրայելին «Iron Dome» զենիթահրթիռային համալիրների («Երկաթե գմբեթ») համար 2 մլրդ դոլար ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին ասվում է փաստաթղթի հեղինակ կոնգրեսական Կլաուդիա Թեննիի հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թեննիի կայքին։
«Կոնգրեսական Կլաուդիա Թեննին այսօր օրինագիծ է ներկայացրել Իսրայելի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգերի համար 2 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օրինագիծն արդեն իսկ ստացել է երկու կուսակցությունների կոնգրեսականների ավելի քան 15-ի աջակցությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով
Լրահոս
0