00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը փորձում է փոխել բանակցային հարթակը. Մելիքյանը` վրացական առաջարկի մասին

© Photo / official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ջոնի Մելիքյանի համոզմամբ` Երևանը պետք է ողջունի վրացական կողմի առաջարկը, բայց և հստակեցնի քննարկվող հարցերի շրջանակը` տարանջատելով, թե ինչ հարցերի շուրջ կարելի է խոսել Վրաստանում և ինչ հարցերի շուրջ պետք է շարունակել հանդիպումները Ռուսաստանի ու Արևմուտքի միջնորդությամբ ձևավորված հարթակներում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կամ արևմտյան հարթակներում քննարկվող խնդիրները դժվար կլինի տեղափոխել վրացական հարթակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` մեկնաբանելով Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը` Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման երկկողմ կամ եռակողմ բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։
«Արդեն եղած ֆորմատները, որտեղ Արևմուտքը կամ Ռուսաստանն են ներգրավված, բավական լուրջ խնդիրների շուրջ քննարկումներ են ընթանում, և ես չեմ պատկերացնում, որ այդ հարցերը կարելի է տեղափոխել Վրաստան։ Քանի որ նախ երկկողմանի ֆորմատի մեջ այդ ամենը շատ դժվար կլինի քննարկել` Ադրբեջանի նախագահի մաքսիմալիզմից ելնելով։
Նույնիսկ եռակողմ հանդիպումների դեպքում ես դժվարւթյամբ եմ պատկերացնում, որ ինչ–որ ձևով հնարավոր կլինի ինչ–որ երաշխիքներ ստանալ` ապաշրջափակման մասով, դելիմիտացիայի մասով, միջպետական հարաբերությունների հիմնման մասով»,– ասաց Մելիքյանը` հիշեցնելով, որ նույնիսկ եվրոպական հարթակներում ձեռք բերված համաձայնությունները Ադրբեջանը հեշտորեն է խախտում, ինչպես դա եղավ Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների դեպքում։
Մելիքյանի համոզմամբ` Երևանը պետք է ողջունի վրացական կողմի առաջարկը, բայց մինչ հանդիպմանը համաձայնություն տալը հստակեցնի քննարկվող հարցերի ողջ շրջանակը` միաժամանակ տարանջատելով, թե ինչ հարցերի շուրջ կարելի է խոսել Վրաստանում և ինչ հարցերի շուրջ պետք է շարունակել հանդիպումները Ռուսաստանի ու Արևմուտքի միջնորդությամբ ձևավորված հարթակներում։
«Երևանը չպիտի հրաժարվի, բայց և պետք է նախապես ֆիքսի «կարմիր գծերը» և ԱԳՆ–ի մակարդակով իր հստակ դիրքորոշումը ցույց տա, որպեսզի որևէ մեկը հավելյալ սպասելիքներ չունենա այդ հանդիպումից»,– ասաց Մելիքյանը։
Թբիլիսին կարող է հաջող միջնորդ դառնալ Բաքվի և Երևանի միջև. Վոլսկի
Ինչ վերաբերում է Վրաստանից Ալիևի ակնկալիքներին, մեր զրուցակիցը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը այս կերպ փորձում է իր համար ավելի ձեռնտու բանակցային հարթակ գտնել։
«Տեսնելով որոշ ճնշումներ այլ հարթակներում` նա փորձում է քննարկումերը տեղափոխել Վրաստանի հարթակ` վրացական պլատֆորմը ավելի լիարժեք հարթակի վերածելով, ինչը, իմ կարծիքով` մեր շահերից չի բխում»,– կարծում է վրացագետը։
Ի դեպ, մեր զրուցակիցը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Վրաստանի վարչապետը հիշյալ հանդիպման ժամանակ խոսել է ադրբեջանական հռետորաբանությանը համապատասխանող տերմիններով` ասելով, որ տարածաշրջանի երկրները պետք է կարողություն ունենան իրենց հարաբերություններն ու ապագան իրենք որոշելու, և որ արտաքին գործոնները պետք է այստեղ չլինեն։
«Մեկը կարող է սա մեկնաբանել ընդդեմ Արևմուտքի, մյուսը` Ռուսաստանի։ Բայց իրականում ակնհայտ է, որ սա ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի դեմ է»,– եզրակացնում է Մելիքյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել:
«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել էր Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։
Լրահոս
0