https://arm.sputniknews.ru/20231010/erevani-avaganin-tigran-avinjanin-yntrec-qaghaqapet-67079856.html
Երևանի ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց քաղաքապետ
Երևանի ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց քաղաքապետ
Sputnik Արմենիա
Ինչպես ենթադրվում էր, «Հանրային ձայն» կուսակցությունը անջատվեց ընդդիմությունից և աջակցեց իշխանության թեկնածուի ընտրվելուն։ 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T11:25+0400
2023-10-10T11:25+0400
2023-10-10T13:57+0400
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
երևան
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67082290_0:42:810:498_1920x0_80_0_0_dc8d9cf80f61f7ee3cbc0261eab79558.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ: Նա ավագանու կողմից առաջադրված միակ թեկնածուն էր։Ժամը 10-ին մեկնարկած Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցում է 37 ավագանու անդամ, այսինքն՝ քվորում կա։Նիստը վարում է ավագանու ամենատարեց անդամը՝ Ալեքսանդր Բադալյանը։Թեկնածությանը «կողմ» է քվեարկել 32, «դեմ»՝ ավագանու 5 անդամ։ Իշխանության թեկնածուի օգտին իրենց ձայնը տվել են «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունների անդամները, դեմ՝ «Հանրային ձայնի» անդամները։«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք քվեարկել են Երևանում իշխանություն ձևավորելու համար, իրավիճակը հանգուցալուծելու օգտին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին։Քվեարկության արդյունքները հրապարակվելուց հետո Տիգրան Ավինյանը խոստացավ ծառայել Երևանին և երևանցիներին բոլոր այն սկզբունքներով, որ հայտարարել էին դեռ 2018 թվականին։ Նրա խոսքով` նախընտրական շրջանում բավականին թեժ բանավեճեր են ունեցել ընդդիմադիր գործընկերների հետ, բայց շատերի ծրագրերը նույնական են եղել։ «Եղել են ծրագրեր Երևանի զարգացման մասին, տրանսպորտային համակարգի մասին, բակային տարածքների վերականգնման, այգիների վերականգնման ընդհանուր դրույթներ, մետրոյի և ճոպանուղու կառուցման ծրագրեր»,–ասաց նա։ Նշենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 47–րդ հոդվածի համաձայն` քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։ Քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21–ին` ժամը 10–ին։Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։ «Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67082290_45:0:765:540_1920x0_80_0_0_2c6d5140bfb650f110a3df6c0e2a351c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, երևան, երևանի ավագանի
տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, երևան, երևանի ավագանի
Երևանի ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց քաղաքապետ
11:25 10.10.2023 (Թարմացված է: 13:57 10.10.2023) Ինչպես ենթադրվում էր, «Հանրային ձայն» կուսակցությունը անջատվեց ընդդիմությունից և աջակցեց իշխանության թեկնածուի ընտրվելուն։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ: Նա ավագանու կողմից առաջադրված միակ թեկնածուն էր։
Ժամը 10-ին մեկնարկած Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցում է 37 ավագանու անդամ, այսինքն՝ քվորում կա։
Նիստը վարում է ավագանու ամենատարեց անդամը՝ Ալեքսանդր Բադալյանը։
Թեկնածությանը «կողմ» է քվեարկել 32, «դեմ»՝ ավագանու 5 անդամ։ Իշխանության թեկնածուի օգտին իրենց ձայնը տվել են «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունների անդամները, դեմ՝ «Հանրային ձայնի» անդամները։
«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք քվեարկել են Երևանում իշխանություն ձևավորելու համար, իրավիճակը հանգուցալուծելու օգտին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և անկախության օգտին։
Քվեարկության արդյունքները հրապարակվելուց հետո Տիգրան Ավինյանը խոստացավ ծառայել Երևանին և երևանցիներին բոլոր այն սկզբունքներով, որ հայտարարել էին դեռ 2018 թվականին։
Նրա խոսքով` նախընտրական շրջանում բավականին թեժ բանավեճեր են ունեցել ընդդիմադիր գործընկերների հետ, բայց շատերի ծրագրերը նույնական են եղել։
«Եղել են ծրագրեր Երևանի զարգացման մասին, տրանսպորտային համակարգի մասին, բակային տարածքների վերականգնման, այգիների վերականգնման ընդհանուր դրույթներ, մետրոյի և ճոպանուղու կառուցման ծրագրեր»,–ասաց նա։
Նշենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 47–րդ հոդվածի համաձայն` քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։ Քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21–ին` ժամը 10–ին։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։
«Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։