https://armeniasputnik.am/20231010/fransiaci-zinvvorakannery-sksel-en-lqel-nigery-zlm-67101445.html
Ֆրանսիացի զինվորականները սկսել են լքել Նիգերը. ԶԼՄ
Ֆրանսիացի զինվորականները սկսել են լքել Նիգերը. ԶԼՄ
Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆրանսիացի զինվորականները Նիգերը կլքեն մինչև 2023 թ. ավարտը: 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T15:48+0400
2023-10-10T15:48+0400
2023-10-10T15:55+0400
նիգեր
զինվորական
ֆրանսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0a/67101747_0:132:1600:1032_1920x0_80_0_0_8a18a96e257ddfd9d43766af16102644.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի առաջին զինվորականները սկսել են լքել Նիգերը։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր շտաբին:Ավելի վաղ Նիգերում իշխանությունը ստանձնած զինվորականները հայտարարել էին, որ ֆրանսիական ուժերը երկրից դուրս բերելու գործողությունը կսկսվի հոկտեմբերի 10–ին:«Զինուժի առաջին դուրսբերումն արդեն սկսվել է։ Այն ընթանում է ըստ ծրագրի, համակարգումը շարունակվում է»,– ասված է հաղորդագրությունում։Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ ֆրանսիացի զինվորականները Նիգերը կլքեն մինչև 2023 թ. վերջը:Նիգերիայում հարսանիքի հյուրերից 100-ը մահացել են նավի խորտակման հետևանքով. ԶԼՄՀիշեցնենք` Նիգերում հուլիսի 26–ին նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ ապստամբություն բարձրացրին և հայտարարեցին նախագահ Մոհամմեդ Բազումի պաշտոնանկության մասին: Երկիրը կառավարելու համար ստեղծվեց հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուրահման Տչիանիի գլխավորությամբ։ Արդեն օգոստոսի 10–ին Տչիանին անցումային շրջանի կառավարություն ձևավորելու մասին հրամանագիր ստորագրեց։Նիգերի Հանրապետությունը` որպես նախկին ֆրանսիական գաղութ, Սահելում արևմտյան երկրների վերջին դաշնակիցներից մեկն էր: Բացի այդ, երկիրն ունի ուրանի հարուստ պաշարներ։ Ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ–ները, աֆրիկյան այս երկրին բաժին է ընկնում ուրանի 15–17 տոկոսը, որն օգտագործվում է Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Նիգերում տեղակայված է մոտ 1500 ֆրանսիացի զինվոր։Բուրկինա Ֆասոն արտաքսել է Ֆրանսիայի դեսպանատան ռազմական կցորդին. ԶԼՄ
նիգեր
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0a/67101747_89:0:1512:1067_1920x0_80_0_0_42f8ac624ed17631ac5d89803883a9b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիգեր, զինվորական, ֆրանսիա
նիգեր, զինվորական, ֆրանսիա
Ֆրանսիացի զինվորականները սկսել են լքել Նիգերը. ԶԼՄ
15:48 10.10.2023 (Թարմացված է: 15:55 10.10.2023) Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆրանսիացի զինվորականները Նիգերը կլքեն մինչև 2023 թ. ավարտը:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի առաջին զինվորականները սկսել են լքել Նիգերը։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր շտաբին:
Ավելի վաղ Նիգերում իշխանությունը ստանձնած զինվորականները հայտարարել էին, որ ֆրանսիական ուժերը երկրից դուրս բերելու գործողությունը կսկսվի հոկտեմբերի 10–ին:
«Զինուժի առաջին դուրսբերումն արդեն սկսվել է։ Այն ընթանում է ըստ ծրագրի, համակարգումը շարունակվում է»,– ասված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ ֆրանսիացի զինվորականները Նիգերը կլքեն մինչև 2023 թ. վերջը:
Հիշեցնենք` Նիգերում հուլիսի 26–ին նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ ապստամբություն բարձրացրին և հայտարարեցին նախագահ Մոհամմեդ Բազումի պաշտոնանկության մասին: Երկիրը կառավարելու համար ստեղծվեց հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուրահման Տչիանիի գլխավորությամբ։ Արդեն օգոստոսի 10–ին Տչիանին անցումային շրջանի կառավարություն ձևավորելու մասին հրամանագիր ստորագրեց։
Նիգերի Հանրապետությունը` որպես նախկին ֆրանսիական գաղութ, Սահելում արևմտյան երկրների վերջին դաշնակիցներից մեկն էր: Բացի այդ, երկիրն ունի ուրանի հարուստ պաշարներ։ Ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ–ները, աֆրիկյան այս երկրին բաժին է ընկնում ուրանի 15–17 տոկոսը, որն օգտագործվում է Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Նիգերում տեղակայված է մոտ 1500 ֆրանսիացի զինվոր։