00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխատեսելի ծանր հետևանքներ. այդ դեպքում ո՞րն էր ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման իմաստը

© AP Photo / Ohad ZwigenbergԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այսօր կարելի է հաստատ պնդել՝ իսրայելյան ողբերգությանը անխուսափելիորեն հետևելու է պաղեստինյան ողբերգությունը։
Հարց է ծագում՝ հրաշալի իմանալով սա, ինչո՞ւ հանկարծ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ կազմակերպությունը որոշեց աննախադեպ հարձակում ձեռնարկել, իմաստը ո՞րն էր։ Բայց ախր, եթե փորձենք գտնել այս հարցի պատասխանը, բազմաթիվ նոր հարցերի առջև կհայտնվենք, հիմնարար հարցերի։ Օրինակ, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Գազայի հատվածը, և ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՄԱՍ-ը։
Խորանալու ժամանակ չկա, ընդամենը մի փաստ վկայակոչեմ։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենը նշում է, որ Գազան Իսրայելի կողմից օկուպացված տարածք է և միաժամանակ պնդում, որ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է։ Ավելին, նույնիսկ պաղեստինցիներով բնակեցված մեկ այլ տարածքի՝ Հորդանան գետի արևմտյան ափի Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մի առիթով ՀԱՄԱՍ-ն անվանել է ահաբեկչական կազմակերպություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ կիսաճանաչված Պաղեստինյան պետության մի մասի ընտրված իշխանությունները նույն պետության մյուս մասի ընտրված իշխանություններին ահաբեկիչներ են անվանում։
Թույլ տվեք մի ճշտում էլ անել։ Բոլորն ասում են՝ անսպասելի, աննախադեպ, կայծակնային գործողություն։ Իրականում գիտե՞ք, թե որքան ժամանակ է այս հարձակումը նախապատրասվել։ Առնվազն երկու տարի։ Ես չեմ ասում, «Ռոյթերսն» է պնդում՝ մանրամասնելով, որ ՀԱՄԱՍ-ն այդ ընթացքում նույնիսկ հատուկ ավան է կառուցել, որտեղ զինյալները վարժանքներ էին անցկացնում և մշակում իսրայելյան բնակավայրերը գրավելու գործողությունները։ Բա ինչպե՞ս է հաջողվել այդքան ժամանակ պահպանել գաղտնիությունը։ Որոշ վերլուծաբաններ դա այսպես են բացատրում՝ ապագա հարձակումը ծրագրում էր ՀԱՄԱՍ-ի ղեկավարների շատ նեղ շրջանակը, այդ մասին բացարձակ որևէ տեղեկություն չունեին ո′չ Հորդանան գետի արևմտյան ափի իշխանությունները, ո′չ Լիբանանում հիմնավորված «Հզբոլահը»։ Ավելին, լրահոսում գերակայում է այն վարկածը, թե այս ամենը Իրանի ձեռքի գործն է, մինչդեռ բազմաթիվ մեկնաբաններ պնդում են ճիշտ հակառակը՝ Թեհրանը գաղափար չի ունեցել ծրագրվող գործողության մասին։
Իսկ հիմա կոնկրետ այն մասին, թե ինչ իմաստ կարող էր ունենալ ՀԱՄԱՍ-ի այս հարձակումը։ Դժվար թե այդ կազմակերպությունում գտնվեր գոնե մեկ միամիտ մարդ, որը փորձեր համոզել մյուսներին, թե հնարավոր է գրավել ու պահել իսրայելյան որևէ բնակավայր կամ էական վնաս հասցնել Իսրայելի բանակին։ Իհարկե, հակառակորդի տանկի վրա բարձրացած որգևորված պաղեստինցիներին պատկերող կադրերը ոմանց մոտ կարող են պատրանք ստեղծել, թե Իսրայելի զինված ուժերը էական կորուստներ ունեն, սակայն փաստն այն է, որ վնասը չնչին է։ Եվ ուրեմն կարելի է ենթադրել, որ ՀԱՄԱՍ-ի նպատակները բոլորովին այլ էին։
Առաջին։ Դադարեցնել մի կողմից՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների և Իրանի հազիվ նշմարվող մերձեցումը։ Ինչո՞ւ։ Արմատականները միշտ մտավախություն ունեն, որ իրենց հատկացվող ֆինանսական և նյութական աջակցությունը անխուսափելիորեն նվազելու է, եթե ավանդաբար հակամարտող կողմերը համաձայնություն ձեռք բերեն։ Այնինչ առճակատումը հենց այն միջավայրն է, որտեղ ծայրահեղականներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։
Երկրորդ։ Խուճապի մթնոլորտ ստեղծել Իսրայելում, մանավանդ այսպես կոչված՝ նորաբնակների շրջանում՝ հույս ունենալով, որ եթե նույնիսկ չհաջողվի հասնել նորաբնակների զանգվածային փախուստին սահմանամերձ տարածքներից, այս հարձակումը կստիպի հրեաներին 1000 անգամ մտածել՝ իսկ արժե՞ արդյոք տուն կառուցել և ընտանիքով բնակվել այն վայրերում, որոնք մի անգամ արդեն հարձակման են ենթարկվել։ Չէ՞ որ դա կարող է կրկնվել ամեն պահի։
Երրորդ։ Հնարավորինս շատ պատանդներ վերցնել և փոխանակել նրանց Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հետ։ Չէ՞ որ աշխարհը մինչև հիմա հիշում է, թե ինչպես տարիներ առաջ Իսրայելի իշխանություններն աննախադեպ որոշում կայացրին՝ գերեվարված կապրալ Գիլադ Շալիտին փոխանակել 1027 պաղեստինցի բանտարկյալների հետ։ Այժմ, տարբեր աղբյուրների համաձայն, ՀԱՄԱՍ-ը պատանդ է վերցրել և Գազա տեղափոխել մի քանի տասնյակ իսրայելցիների։
Նոբելյան տարօրինակ շաբաթ. պայթող ռումբերի պայմաններում ո՞ւմ տալ խաղաղության մրցանակը
Եվ վերջապես՝ չորրորդ։ Ստանալ, այսպես ասենք, փողոցի աջակցությունը։ Չէ՞ որ հազարավոր արաբներ արդեն ցույցեր են կազմակերպում և ողջունում ՀԱՄԱՍ-ի գործողությունները։ Ընդ որում, խոսքը ոչ միայն արաբական երկրների, այլև եվրոպական մայրաքաղաքների մասին է։ Իհարկե, արաբական պետությունների ղեկավարները փորձում են զսպվածություն ցուցաբերել, բայց նրանք հո չե՞ն կարող հաշվի չառնել ժողովրդի առնվազն մի մասի տրամադրությունները։
Թույլ տվեք ավարտել այն քաղաքական գործչի մեկնաբանությամբ, որին ժամանակին «կանխատեսումների հանճար» էին անվանում։ Այո′, շատ ճիշտ եք, խոսքը Վլադիմիր Ժիրինովսկու մասին է, որը դեռ 2019 թվականին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասել է. «2024 թվականին կբռնկվի հակամարտությունը Մերձավոր Արևելքում, և բոլորը պարզապես կմոռանան Ուկրաինայի մասին։ Մերձավորարևելյան առճակատմանը կհետևեն ամենասարսափելի իրադարձությունները»։ Հույս ունենանք, որ Ժիրինովսկու գոնե այս վերջին կանխատեսումը չի կատարվի։
Իսրայել - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Ինչու Իսրայելը չկանխեց պաղեստինցիների հարձակումը
Լրահոս
0