https://armeniasputnik.am/20231010/kiprvosn-ir-taratsqy-ktramadri-israjelic-tarhanvvogh-otarerkrja-qaghaqacineri-hamar-agn-67088945.html
Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար. ԱԳՆ
Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար. ԱԳՆ
ESTIA հատուկ ազգային պլանը ակտիվանում է արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամի դեպքում: 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T12:30+0400
2023-10-10T12:30+0400
2023-10-10T12:30+0400
իսրայել
կիպրոս
պաղեստին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49301163_0:305:1024:881_1920x0_80_0_0_dae250bc148f4b91a2e5f2946e5708ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար, գործարկվել է ESTIA հատուկ ազգային ծրագիրը: Այս մասին հայտնում է Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Նախարարական խումբը որոշում է ընդունել Կիպրոսի Հանրապետության տարածքով ճգնաժամային իրավիճակում գտնվող տարածաշրջանից օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և հայրենադարձության ESTIA հատուկ ազգային ծրագրի ակտիվացման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:ESTIA հատուկ ազգային ծրագիրը ակտիվանում է արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամի դեպքում` Կիպրոսի տարածքով մոտակա ճգնաժամային տարածաշրջանից քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար: Այն կարող է կիրառվել նաև տարածաշրջանում բնական աղետների դեպքում, որը նույնպես կարող է հանգեցնել Կիպրոսի տարածքով ԵՄ և երրորդ երկրների քաղաքացիների տարհանմանը:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։
իսրայել
կիպրոս
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49301163_0:209:1024:977_1920x0_80_0_0_b66b84ae757c3a4d18959ee5ee2153a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իսրայել, կիպրոս, պաղեստին
իսրայել, կիպրոս, պաղեստին
Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար. ԱԳՆ
ESTIA հատուկ ազգային պլանը ակտիվանում է արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամի դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար, գործարկվել է ESTIA հատուկ ազգային ծրագիրը: Այս մասին հայտնում է Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը, որը ծագել է Իսրայելում լայնածավալ ահաբեկչական գործողություններից հետո, արտաքին գործերի նախարար դոկտոր Կոնստանտինոս Կոբոսը այսօր` հոկտեմբերի 10-ին, հավաքել է Ճգնաժամային կառավարման նախարարական խումբը, որի կազմում են արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարն ու արդարադատության և հասարակական կարգի նախարարը:
Նախարարական խումբը որոշում է ընդունել Կիպրոսի Հանրապետության տարածքով ճգնաժամային իրավիճակում գտնվող տարածաշրջանից օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և հայրենադարձության ESTIA հատուկ ազգային ծրագրի ակտիվացման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
ESTIA հատուկ ազգային ծրագիրը ակտիվանում է արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամի դեպքում` Կիպրոսի տարածքով մոտակա ճգնաժամային տարածաշրջանից քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար: Այն կարող է կիրառվել նաև տարածաշրջանում բնական աղետների դեպքում, որը նույնպես կարող է հանգեցնել Կիպրոսի տարածքով ԵՄ և երրորդ երկրների քաղաքացիների տարհանմանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով`
Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։