«Մանդատ չունես». Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ավինյանի

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է
Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ քաղաքական ուժերը տապալեն Երևանի ավագանու առաջին նիստը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ տեղի է ունենում Երևանի ավագանու անդրանիկ նիստը։
Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Մանդատ չունես»։ Նրանք դեմ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի առաջադրմանը։
Քաղաքական նախաձեռնության անդամները պահանջագիր- ծանուցումներ են ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «Ազգային Առաջընթաց» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի և « Հանրային Ձայն» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին անհատապես։
Նրանք քաղաքական ուժերից պահանջում են ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։
«Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին:
Այս պահին ընթացող ավագանու նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ, այսինքն՝ քվորում կա։
Լրահոս
0