00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

55 ժամ ղեկին անցկացրած 13-ամյա արցախցի Գոռը Երևանում վարսավիրի մասնագիտություն է սովորում

© Sputnik / Artak AghababyanԳոռ Խաչատրյան
Գոռ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Գոռ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Գոռը մեկն է այն երեխաներից, որ Արցախից մեքենայով դուրս է բերել իր ընտանիքի անդամներին ու ապահով հասցրել Հայաստան։
Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ 13-ամյա Գոռը, որը 55 ժամ ղեկին է եղել և իր 8–հոգանոց ընտանիքին Ստեփանակերտից բերել է Հայաստան, հիմա Երևանում փորձում է յուրացնել վարսավիրի մասնագիտությունը։ Սա նրա երկրորդ հետաքրքրությունն է մեքենա վարելուց հետո, որը հայրն է սովորեցրել։
«10 տարեկանից որոշել էի, որ պետք է վարսավիր դառնամ, բայց Արցախում չեմ սովորել, միայն պապիկիս էի թրաշում։ Այստեղ արդեն նպատակս իրականություն է դառնում։ Հիմա 9-րդ դասարան եմ, հենց ավարտեմ, դուրս եմ գալու, որ սկսեմ այս մասնագիտությամբ աշխատել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գոռը։
Նրա վարպետ Կարո Աբաչյանը վստահ է` Գոռի մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ նպատակասլաց է ու ձեռքի շնորհքն էլ ունի։
«Գոռն ապագայում լավ մասնագետ կդառնա ու նրա մասին դեռ կլսենք»,– նշեց վարպետը։
Գոռը դեռ Արցախում անցկացրած վերջին օրերին է որոշել՝ պետք է անպայման աշխատի ու ընտանիքին օգնի։ Ասում է` իր սիրելի Ղարաբաղում թողել է տունը, ընտանիքի ողջ պատմությունն ու մանկությունը։
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
Մայրը` Նուրվարդ Խաչատրյանը, պատմում է, որ իր կամքից անկախ է որդին այդքան երկար ժամանակ ղեկին անցկացրել, բայց ընդհանրապես չի նեղվել, չի ընկրկել` շատ վստահ վարել է մեքենան (ավտոմեքենայում եղել են մայրը, մեծ քույրն իր 2 անչափահաս երեխայի հետ, տատիկները, պապիկն ու բարեկամներից մեկը)։ Անգամ բարեկամին չի վստահել, որ գոնե մի քանի ժամով փոխարինի իրեն, մտածել է` իրենց մեքենայի յուրահատկություններին չի տիրապետի։
«Քանի որ ամուսինս` Անատոլի Խաչատրյանը, դիրքերում էր, մեզ պետք է գյուղից հանեին, ռուսներն ասացին՝ եկեք մեզ մոտ, մնացեք բազայում (Ստեփանակերտի օդանավակայանում. խմբ.)։ Տղաս մեզ հանեց գյուղից, ոչ միայն մեր ընտանիքին, բարեկամների էլ։ Սեպտեմբերի 19-ից օդանավակայանում ենք եղել ու 5 օրից դուրս ենք եկել։ Արդեն Հայաստան գալու օրը` սեպտեմբերի 25-ին, Գոռս ինձ ասաց, թե վախենում է, քանի որ երկար ժամանակ ղեկին չի եղել, բայց ես ասացի` կարող ես, վստահ եմ։ Ու ճանապարհ ընկանք։ Ամբողջ ճանապարհին մտքումս աղոթում էի, որ ողջ–առողջ տեղ հասնենք։ Հիմա արդեն հետ եմ նայում ու զարմանում` ոնց այդքան ժամ քշեց, բերեց ու հասցրեց Հայաստան»,- պատմում է մայրը։
Գոռն անհանգիստ է եղել, որ կարող է ոստիկանությունն իրեն կանգնեցնել կամ չկարողանա ընտանիքին Հայաստան հասցնել։
© Sputnik / Lilit DemuryanՆուրվարդ Խաչատրյանը թոռան հետ
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Нурвард Хачатрян с внукой Татев во временном жилище в Эчмиадзине - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Նուրվարդ Խաչատրյանը թոռան հետ
Ոչ մի ժամ չի քնել, գրեթե ոչինչ էլ չի կերել այդ 2.5 օրվա ընթացքում, դա էլ հերիք չէ, Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական սահմանապահները մեքենայից իջեցրել ու հեռացրել են Գոռի պապիկին։ Ադրբեջանցիները ստիպել են մեքենան հեռացնել այդ հատվածից և առաջ շարժվել, տղան հարկադրված անցել է որոշ հատված ու կանգնել։ Մոտ 40 րոպե անց պապը վերադարձել է ու պատմել, որ հարցրել են` Խոջալուում քանի՞ ադրբեջանցու է սպանել, ինչին ի պատասխան ասել է, թե ինքն անգամ լավ ադրբեջանցի ծանոթներ է ունեցել Սումգայիթում (մինչև 1990-ականների սկիզբն այնտեղ են ապրել. խմբ.), անուններ է հնչեցրել ու վստահեցրել, որ երբեք որևէ մեկին չի սպանել։ Գոռը պապիկի վերադարձից հետո է մի փոքր շունչ քաշել ու հանգիստ սրտով քշել դեպի Գորիս։
104 արցախցի մեկ հարկի տակ. ինչպես են ապրում բռնի տեղահանվածները Արտաշատի մարզադպրոցում
Ճանապարհին, երբ ավտոշարասյունը դանդաղ առաջ է շարժվել, այդ ընթացքում փոքրիկները սովին չեն դիմացել, մեքենայում եղած ալյուրով հենց փողոցի եզրին Նուրվարդը խմոր է հունցել, ընտանիքի հայրն էլ կրակ է վառել, ու լավաշ են թխել։ Մյուս մեքենաներից էլ են մարդիկ մոտեցել ու կերել նոր թխած լավաշը։
Այժմ Արմավիրի մարզում են ապրում, 12 հոգով մեկսենյականոց բնակարանում են` Գոռը, հայրը, մայրը, տատիկը, պապիկը, մեծ քույրը` Լիանան (ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմում. խմբ.) իր 2 երեխայի հետ, ու փոքր քույրը` Դիանան` 2 երեխայի և ամուսնու հետ։
© Sputnik / Lilit DemuryanԴիանան խաղում է իր 3 ամսական որդու` Դավիթի հետ
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Диана играет с трехмесячным сыном Давидом во временном жилище в Эчмиадзине - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Դիանան խաղում է իր 3 ամսական որդու` Դավիթի հետ
Խաչատրյանների ընտանիքը Արցախից մոտ 4-5 տոպրակ է բերել` որոշ դեղեր ու մի քանի հագուստ։ Լիանան, բացի իր անձնական իրերից, նաև զոհված ամուսնու` Արկադի Բաղդասարյանի զինվորական համազգեստը, ծոցագրպանի իրերը` զինգրքույկը, վարորդական իրավունքը, հեռախոսը, ինչպես նաև նրա ու նոութբուքն է բերել Հայաստան։ Հետմահու ստացած շքանշանն է միայն թողել ճանապարհին` մի քարի վրա, որովհետև նախազգուշացրել են` Հակարիի կամրջի մոտ կարող է խնդիր առաջանալ... Փորձելու են նոր կյանք սկսել Հայաստանում։
© Sputnik / Lilit DemuryanԽաչատրյանների ընտանիքը
Семья Хачатрянов во временном жилище в Эчмиадзине - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Խաչատրյանների ընտանիքը
«Բալաս փրկվել, մամային էր հասել...»․ պայթյունի դժբախտացրած ընտանիքներից 2–ի պատմությունը
Լրահոս
0