Լուրեր․ ժամը 12։00-ի թողարկումը

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
▪️ «ՀայաՔվեն» ԱԺ է հանձնել Հայաստանի ավելի քան 50 000 քաղաքացիների ստորագրություններով ամրագրված նախագիծը, որը նախատեսում է քրեականացնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։
▪️ ԵԽ գլխավոր քարտուղարի փախստականների և միգրանտների հարցով հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է, գնահատում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կարիքները։ Նրա զեկույցի հիման վրա աջակցության ծրագիր կմշակվի:
▪️ ՀՀ վարչապետը Հանրայինին տված հարցազրույցում չի բացառել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ՝ «եթե Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջընթաց լինի»։
▪️ Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին․ հայտարարել է, որ հակառակ առկա պնդումներին՝ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր չի փոխել:
▪️ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների վերաբերյալ հարց չի բարձրացվել:
▪️ Ռուսատանի և Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքին․ հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Լուրերի մեկնաբան՝ Նելլի Դանիելյան
Լրահոս
0