00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեխաներին, կանանց հանգիստ թողեք». Պուտինը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` եթե Մերձավոր Արևելքում բռնության ներկայիս պայթյունը դուրս գա Պաղեստինի տարածքներից, հետևանքները ամբողջ աշխարհի համար կարող են շատ ծանր լինել։
Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը անհնար է կարգավորել առանց պաղեստինյան պետության ստեղծմանը վերաբերող հիմնարար քաղաքական հարցերի լուծման: Իսրայելի ստեղծման ժամանակ խոսվում էր անմիջապես ինքնիշխան Պաղեստին ստեղծելու մասին, բայց դա այդպես էլ չարվեց։ ԱՄՆ-ն փորձում էր քաղաքական խնդիրների լուծումը փոխարինել «նյութական ողորմություններով».,-հավելել է նա։
Պուտինի խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները հասցվեն զրոյի, նվազագույնի։
«Այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի է․․․ ինչպիսին էլ լինի երկու կողմերի չարացածության մակարդակը, այնուամենայնիվ, պետք է ձգտել նվազագույնի հասցնել կամ զրոյացնել կորուստները քաղաքացիական բնակչության, կանանց, երեխաների, ծերերի շրջանում: Եթե տղամարդիկ որոշել են իրար հետ կռվել, թող իրար հետ էլ կռվեն։ Կանանց, երեխաներին հանգիստ թողեք։ Դա վերաբերում է երկու կողմերին»,-ասել Է Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով՝ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով զոհվել է 1,2 հազար մարդ, վիրավորվել՝ 2,8 հազարը: Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, ևս ավելի քան 5,1 հազարը վիրավորվել է:
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։
Լրահոս
0