Արցախում ՌԴ խաղաղապահների 21 դիտակետեր են ապամոնտաժվել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուսական խաղաղապահների վեց և 15 ժամանակավոր դիտակետեր են ապամոնտաժվել:
Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները:
Լրահոս
0