https://armeniasputnik.am/20231011/menq-voch-mi-teghic-durs-chenq-ekel-pashinjany-hhrd-haraberutjunneri-masin-67127381.html
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխել». Փաշինյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխել». Փաշինյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
Պրոբլեմը, ըստ Փաշինյանի, ոչ թե ՌԴ–ՀՀ հարաբերությունների մեջ է, այլ ուրիշ` մեծ տերությունների հարաբերությունների մեջ: 11.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-11T00:13+0400
2023-10-11T00:13+0400
2023-10-11T00:34+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0a/67123457_0:0:1600:900_1920x0_80_0_0_353e9ebf3e70ece347e1e27d000a21a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ոչ մի վեկտոր չի փոխել: Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով դիտարկմանը, թե ՌԴ–ն ՀՀ–ին մեղադրում է, որ վեկտոր է փոխել ու գնացել է Արևմուտք:Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազայի և սահմանապահների հարց չի բարձրացվել. ՓաշինյանՓաշինյանը հավաստիացրեց, որ հարաբերությունների բարդություններ կան և՛ Ռուսաստանի համար, և՛ Հայաստանի համար, և՛ աշխարհի համար, և՛ գլոբալ աշխարհակարգերի համար, ու պրոբլեմը, ըստ նրա, ոչ թե ՌԴ–ՀՀ հարաբերությունների մեջ է, այլ ուրիշ` մեծ տերությունների հարաբերությունների մեջ:Վարչապետի խոսքով` Հայաստանը երբեք չի թաքցրել խնդիրները` նշելով, որ դրանք վերաբերում են նաև ՀԱՊԿ–ին։«2021 թվականին Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ, այո՛, մենք շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել ու շարունակում ենք բարձրացնել։ Բայց ուզում եմ նաև մի գաղտնիք բացել Ռուսաստանի Դաշնության նախագահի և իմ միջև տեղի ունեցած առաջին հանդիպման մասին... Ռուսաստանի Դաշնության նախագահն ինձ ասաց` ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, թե Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է և այլն, և այլն: Եվ ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, սուվերենության և որոշումներ կայացնելու ազատության վրա»,– ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները կառուցում են հենց այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ՀՀ–ն ոչ մի պարտավորությունից չի հրաժարվել:Դեպի ՌԴ հայկական կոնյակի արտահանման խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0a/67123457_0:0:1200:900_1920x0_80_0_0_57710fa16fc423fd54f3f6eca2cfdd9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխել». Փաշինյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
00:13 11.10.2023 (Թարմացված է: 00:34 11.10.2023) Պրոբլեմը, ըստ Փաշինյանի, ոչ թե ՌԴ–ՀՀ հարաբերությունների մեջ է, այլ ուրիշ` մեծ տերությունների հարաբերությունների մեջ:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ոչ մի վեկտոր չի փոխել: Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով դիտարկմանը, թե ՌԴ–ն ՀՀ–ին մեղադրում է, որ վեկտոր է փոխել ու գնացել է Արևմուտք:
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխել։ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները հիմա, ըստ էության, զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա և դրա շրջանակներում: Այդ պայմանագիրը 2018թ.-ից առաջ է ստորագրվել և վավերացվել: Ուժի մեջ է մտել 2018 թվականից առաջ, երբ այն ժամանակ Ձեր նշած տերմինաբանությունը ոչ մեկը չէր օգտագործում»,– ասաց նա։
Փաշինյանը հավաստիացրեց, որ հարաբերությունների բարդություններ կան և՛ Ռուսաստանի համար, և՛ Հայաստանի համար, և՛ աշխարհի համար, և՛ գլոբալ աշխարհակարգերի համար, ու պրոբլեմը, ըստ նրա, ոչ թե ՌԴ–ՀՀ հարաբերությունների մեջ է, այլ ուրիշ` մեծ տերությունների հարաբերությունների մեջ:
Վարչապետի խոսքով` Հայաստանը երբեք չի թաքցրել խնդիրները` նշելով, որ դրանք վերաբերում են նաև ՀԱՊԿ–ին։
«2021 թվականին Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ, այո՛, մենք շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել ու շարունակում ենք բարձրացնել։ Բայց ուզում եմ նաև մի գաղտնիք բացել Ռուսաստանի Դաշնության նախագահի և իմ միջև տեղի ունեցած առաջին հանդիպման մասին... Ռուսաստանի Դաշնության նախագահն ինձ ասաց` ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, թե Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է և այլն, և այլն: Եվ ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, սուվերենության և որոշումներ կայացնելու ազատության վրա»,– ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ՀՀ–ՌԴ հարաբերությունները կառուցում են հենց այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:
Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ՀՀ–ն ոչ մի պարտավորությունից չի հրաժարվել: