https://armeniasputnik.am/20231011/vostikanutjuny-tuganel-e-tigran-avinjanin-67142657.html
Ոստիկանությունը տուգանել է Տիգրան Ավինյանին
Ոստիկանությունը տուգանել է Տիգրան Ավինյանին
D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար` 10,000 դրամով: 11.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-11T15:09+0400
2023-10-11T15:09+0400
2023-10-11T15:22+0400
տիգրան ավինյան
հհ ոստիկանություն
տուգանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/18/60039435_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f418054cf065f91fd13c8bcfcb1222f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։ՆԳՆ–ից չհայտնեցին, թե որն է նրան տուգանելու պատճառը, չհայտնեցին նաև տուգանքի չափը։Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը ու հոլովակ հրապարակել այդ ուղևորությունից։ Այդ հոլովակի հրապարակումից հետո ԶԼՄ–ներում գրեցին, որ Ավինյանը չունի D կարգի վարորդական իրավունք, ուստի նա «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը վարել է օրենքի խախտմամբ։ Բացի այդ, ուղևորության ամբողջ ընթացքում նա վարել է մեքենան առանց ամրագոտու։Շատ ուրախալի է, որ վերջապես ազատվելու ենք հուսահատության գազելներից. ԱվինյանԻ դեպ, առաջին անգամը չէ, որ Ավինյանը, չունենալով համապատասխան փաստաթուղթ, վարում է հանրային տրանսպորտ։ 2022-ի դեկտեմբերին նա հրապարակել էր մի տեսանյութ,որտեղ էլ վարում էր Հայաստան մտնող գերմանական MAN ավտոբուսը։Նշենք, որ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար` 10,000 դրամով:Նշենք նաև, որ ավելի վաղ Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՆԳՆ ոստիկանություն, պարզելու համար` արդյո՞ք Տիգրան Ավինյանը տուգանվել է այս դեպքի համար, սակայն պատասխան այդպես էլ չէր ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/18/60039435_154:0:1577:1067_1920x0_80_0_0_8af429f663e3e417c4fa2df75a43aa6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան ավինյան, հհ ոստիկանություն, տուգանք
տիգրան ավինյան, հհ ոստիկանություն, տուգանք
Ոստիկանությունը տուգանել է Տիգրան Ավինյանին
15:09 11.10.2023 (Թարմացված է: 15:22 11.10.2023) D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար` 10,000 դրամով:
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
ՆԳՆ–ից չհայտնեցին, թե որն է նրան տուգանելու պատճառը, չհայտնեցին նաև տուգանքի չափը։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը ու հոլովակ հրապարակել այդ ուղևորությունից։ Այդ հոլովակի հրապարակումից հետո ԶԼՄ–ներում գրեցին, որ Ավինյանը չունի D կարգի վարորդական իրավունք, ուստի նա «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը վարել է օրենքի խախտմամբ։ Բացի այդ, ուղևորության ամբողջ ընթացքում նա վարել է մեքենան առանց ամրագոտու։
Ի դեպ, առաջին անգամը չէ, որ Ավինյանը, չունենալով համապատասխան փաստաթուղթ, վարում է հանրային տրանսպորտ։ 2022-ի դեկտեմբերին նա հրապարակել էր մի տեսանյութ,որտեղ էլ վարում էր Հայաստան մտնող գերմանական MAN ավտոբուսը։
Նշենք, որ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար` 10,000 դրամով:
Նշենք նաև, որ ավելի վաղ
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՆԳՆ ոստիկանություն, պարզելու համար` արդյո՞ք Տիգրան Ավինյանը տուգանվել է այս դեպքի համար, սակայն պատասխան այդպես էլ չէր ստացել։