«3+3»-ը ձևաչափը տեղավորվում է թուրքամետ քաղաքականության տրամաբանության մեջ․ քաղտեխնոլոգը

Բանակցային հարթակներ․ ինչպես է ընտրում Հայաստանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում չորեքշաբթի օրը տված հարցազրույցում անդրադառնալով Գրանադայում վերջերս կայացած քառակողմ հանդիպմանը, արձանագրեց, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս:
Փաշինյանը առավելություն որակեց այն, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան, ըստ էության, Հայաստանը կցանկանա կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին:
▪️ Խոսելով Վրաստանում երկկողմ կամ եռակողմ հարթակի ձևավորման` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկի մասին, Փաշինյանը նշեց․
«Հիմա, երբ քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ ունենք ընդգծելու, և երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել: Սա է խնդիրը»։
Հանրայինի հարցազրույցում Փաշինյանի դիտարկումների մասին Sputnik Արմենիան զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
Լրահոս
0