https://armeniasputnik.am/20231012/adrbejanakan-rezhimy-petq-e-patzhvi-rubinjany-elujt-e-unecel-ekhkhvum-67183382.html
Ադրբեջանական ռեժիմը պետք է պատժվի. Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ–ում
Ադրբեջանական ռեժիմը պետք է պատժվի. Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ–ում
Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի է համար է վտանգ ներկայացնում, այլև միջազգային իրավունքին և կարգին։ 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T13:08+0400
2023-10-12T13:08+0400
2023-10-12T13:17+0400
ռուբեն ռուբինյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բռնի տեղահանված
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53872540_0:0:1600:901_1920x0_80_0_0_c4829a0a511be54b8ebf2eda02dfdade.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական ռեժիմն էթնիկ զտումների համար պետք է պատիժ կրի։ Այս մասին ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտակարգ կարգով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ադրբեջանական պատգամավորների ցինիզմը զարմացնում է, քանի որ նրանք պաշտպանում են ավտորիտար, ցեղասպան ռեժիմը։Ռուբինյանի պնդմամբ` նրանք բռնի տեղահանված հայերին անվանում են Ադրբեջանի քաղաքացի, սակայն կորուստների առնչությամբ կամ թե ինչի կարիք ունեն ԼՂ–ից տեղահանվածները, որևէ խոսք չի եղել։ Ռուբինյանը շեշտեց` եթե հիշենք, որ ադրբեջանցի պատգամավորները պաշտպանում են ադրբեջանական ռեժիմը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։«Պարոն Յաֆարովին պատասխանելով նշեմ, որ այս մարդիկ այնքան են կորցրել ամոթը, որ անգամ մի քանի շաբաթ առաջ մի ամբողջ բնակչության էթնիկ զտումներից հետո, նրանք եկել են այս կազմակերպություն և Հայաստանն անվանում են «Արևելյան Ադրբեջան»,– ասաց Ռուբինյանը։ Հայերի զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից. 34 երկրի հայտարարությունըՆրա խոսքով` պետք չէ հանճար լինել հասկանալու այն, որ Բաքվի գործողությունները` 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջը, երկրի սահմանները չճանաչելը, մի բանի մասին են վկայում. Ադրբեջանը միջազգային կարգի և իրավունքի տեսանկյունից վտանգ է ներկայացնում։«Այդ ռեժիմը պետք է պատժվի, իհարկե, օրենքի օգնությամբ։ Հայաստանը սպասում է միջազգային հանրության և անձնապես ձեզնից յուրաքանչյուրի աջակցությանը։ Սա միայն Հայաստանի մասին չէ, սա միջազգային կարգի և միջազգային իրավունքի մասին է»,– նշեց Ռուբինյանը։Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53872540_117:0:1540:1067_1920x0_80_0_0_138ff22ef8a5d1061593270e90379274.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն
ռուբեն ռուբինյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն
Ադրբեջանական ռեժիմը պետք է պատժվի. Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ–ում
13:08 12.10.2023 (Թարմացված է: 13:17 12.10.2023) Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի է համար է վտանգ ներկայացնում, այլև միջազգային իրավունքին և կարգին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական ռեժիմն էթնիկ զտումների համար պետք է պատիժ կրի։ Այս մասին ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտակարգ կարգով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու հստակ մտադրություն ուներ, և նա դա արեց»,– ընդգծեց Ռուբինյանը։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ադրբեջանական պատգամավորների ցինիզմը զարմացնում է, քանի որ նրանք պաշտպանում են ավտորիտար, ցեղասպան ռեժիմը։
Ռուբինյանի պնդմամբ` նրանք բռնի տեղահանված հայերին անվանում են Ադրբեջանի քաղաքացի, սակայն կորուստների առնչությամբ կամ թե ինչի կարիք ունեն ԼՂ–ից տեղահանվածները, որևէ խոսք չի եղել։ Ռուբինյանը շեշտեց` եթե հիշենք, որ ադրբեջանցի պատգամավորները պաշտպանում են ադրբեջանական ռեժիմը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։
«Պարոն Յաֆարովին պատասխանելով նշեմ, որ այս մարդիկ այնքան են կորցրել ամոթը, որ անգամ մի քանի շաբաթ առաջ մի ամբողջ բնակչության էթնիկ զտումներից հետո, նրանք եկել են այս կազմակերպություն և Հայաստանն անվանում են «Արևելյան Ադրբեջան»,– ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով` պետք չէ հանճար լինել հասկանալու այն, որ Բաքվի գործողությունները` 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջը, երկրի սահմանները չճանաչելը, մի բանի մասին են վկայում. Ադրբեջանը միջազգային կարգի և իրավունքի տեսանկյունից վտանգ է ներկայացնում։
«Այդ ռեժիմը պետք է պատժվի, իհարկե, օրենքի օգնությամբ։ Հայաստանը սպասում է միջազգային հանրության և անձնապես ձեզնից յուրաքանչյուրի աջակցությանը։ Սա միայն Հայաստանի մասին չէ, սա միջազգային կարգի և միջազգային իրավունքի մասին է»,– նշեց Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող
բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: