Եգիպտոսը հրաժարվել է միջանցք բացել Գազայի փախստականների համար. ԶԼՄ

© AP Photo / Hatem MoussaԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Գազայի հատված
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եգիպտոսի անվտանգության ծառայության աղբյուրները լրագրողներին պատմել են ԱՄՆ-ի, Կատարի և Թուրքիայի հետ իշխանությունների բանակցությունների արդյունքների մասին:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եգիպտոսը չի ցանկանում միջանցք բացել Գազայի հատվածի փախստականների համար` պնդելով, որ երկու կողմերն էլ մնան իրենց սահմաններում։ Տեղեկությունը հայտնում է «The Jerusalem Post»-ը:
«Եգիպտոսը․․․ հրաժարվում է դիտարկել անկլավից փախչողների համար անվտանգ միջանցքներ ստեղծելու ցանկացած քայլ»,- գրում է լրատվամիջոցը։
Կառավարությունը պնդում է, որ կողմերը հակամարտությունը լուծեն իրենց սահմանների ներսում: Նրանց կարծիքով՝ դա միակ ճանապարհն է։ Ըստ պարբերականի` Եգիպտոսն այդպիսով ցանկանում է պաշտպանել պաղեստինցիների՝ իրենց գործն ու հողը պաշտպանելու իրավունքը:
Միևնույն ժամանակ «Axios»–ը հայտնում է, որ Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են ճանապարհ բացել Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական հակամարտության ֆոնին ԵՄ-ն պնդում է փախստականների համար միջանցքներ ստեղծելու անհրաժեշտությունը:
Եգիպտոսի իշխանությունները իսրայելական գնդակոծությունների պատճառով հոկտեմբերի 10-ից փակել են Ռաֆախ հսկիչ անցակետը, որը Գազայի հատվածից դեպի Սինայի թերակղզի մեկնելու հիմնական կետն էր դարձել: Այն կարող է գործել միայն մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի առաքման համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հակամարտության սրման հետևանքով Իսրայելի բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1100-ը։
Հակամարտության զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսաստանցիներ։
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածում իրանական IRIB հեռուստառադիոընկերության գրասենյակը
Լրահոս
0