Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Լև Յաշինի մեդալով

© Photo : официальный сайт Министерства Спорта РФՆիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Լև Յաշինի մեդալով
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Լև Յաշինի մեդալով - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Լև Յաշինի մեդալով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեգենդար ֆուտբոլիստին շնորհավորել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Լև Յաշինի անվան մեդալով է պարգևատրել ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանին։ Այսօր` հոկտեմբերի 12-ին, Նիկիտա Պավլովիչը դարձավ 97 տարեկան։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեր ձեռքերից ստանալ Լև Իվանովիչ Յաշինի անվան մեդալը։ Թեև ես ու Լյովան մրցակիցներ էինք ակումբային մակարդակում, բայց հավաքականում միասին էինք խաղում, և ես մեծ ջերմությամբ եմ հիշում այն օրերը։ Շնորհակալ եմ իմ հանդեպ Ձեր վերաբերմունքի, մեր հավաքականն ու հայրենական ֆուտբոլը հիշելու համար։ Մենք միշտ եղել և մնում ենք մեր մեծ երկրի հայրենասերները», – երախտիքի խոսքեր է ասել հոբելյարը։
Նիկիտա Սիմոնյանը 1956 թվականի օլիմպիական չեմպիոն է, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ գավաթի։ Այսօր նա Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է։
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է III և IV աստիճանի «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար», Բարեկամության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Փառքի նշան» շքանշաններով, «Աշխատանքային արիություն» և «Աշխատանքի վետերան» մեդալներով։ Ֆուտբոլում ունեցած մեծ ձեռքբերումների համար ՄՕԿ–ի և ՖԻՖԱ–ի շքանշանների է արժանացել։
Հավելենք, որ լեգենդար ֆուտբոլիստին շնորհավորել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
© Photo : официальный сайт Министерства Спорта РФՆիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Լև Յաշինի մեդալով
Министр спорта РФ Олег Матыцин наградил медалью имени Льва Яшина олимпийского чемпиона по футболу Никиту Симоняна (12 октября 2023). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Լև Յաշինի մեդալով
Լրահոս
0