00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նկարիչների միությունն իրավունք չուներ, բայց տարածքը վաճառել է. 28 տարի անց գործ է բացվել

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Բաժանորդագրվել
Օտարված տարածքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում։ Ապօրինի վաճառքի փաստով քրեական վարույթ է հարուցվել 1961 թվականի հուլիսի 1–ին ընդունված Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է միության կողմից, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ խոսքը 1995 թվականի վաճառքի մասին է։ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները 300 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել են ԱՁ-ին։
«Մինչդեռ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը չուներ այդ իրավունքը (պետությունը դրանք չէր օտարել ՀԿ-ին)»,–նշվում է հաղորդագրությունում:
Մեկ տարի անց նույն տարածքը հրապարակային աճուրդով օտարվել է «Մելլաթ» բանկին:
Դատախազությունը պահանջում է Սմբատ Դաղբաշյանից բռնագանձել 3 անշարժ գույք, մոտ 162 մլն դրամ
Բանկը 2006 թվականի հուլիսի 19-ին այդ տարածքը օտարել է «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության 798 մլն 84 հազար դրամով: Այնուհետև ընկերությունը հաջորդ տարի «Ջուխտակ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Թումանյան փողոց 3 հասցեի 554.3 քմ մակերեսով հողամասից և 35.2 քմ մակերեսով ավտոտնակից բաղկացած անշարժ գույքը և այդ տարածքը միավորվել Աբովյան 16 հասցեի հետ՝ վերագրանցվելով որպես Աբովյան 16/1 հասցե՝ 3835.3 քմ մակերեսով հողամասով:
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ տարածքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում: Ընկերության անվամբ գրանցելու պահին տարածքն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չի եղել»,–հավելում են դատախազությունից։
Դեպքով դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ քրեական վարույթ է հարուցվել 1961 թվականի հուլիսի 1–ին ընդունված Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով (ուրիշի գույքին տիրանալը), 184-րդ հոդվածով և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին աշխատակցից բռնագանձել 675 մլն դրամ և 2 անշարժ գույք
Լրահոս
0