Վերջին 2 տարվա համեմատ 2023 թ-ին ՀՀ–ում ծնունդներն ավելացել են, ամուսնությունները` պակասել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամուսնալուծությունների թիվը վերջին երեք տարում գրեթե անփոփոխ է մնացել։
Վերջին 2 տարվա համեմատ 2023 թ. ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, փոխարենը պակասել է ամուսնությունների թիվը։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ժողովրդագրական հիմնական ցուցանիշները 2023 թ. Հունվար–օգոստոս ամիսներին։
ՀՀ–ում ծնելիությունը նվազել է, մահացությունը` նույնպես. վիճակագրություն
Ըստ կոմիտեի տվյալների` 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 23 551 մարդ։ 2022 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ–ում ծնվել է 22 964, 2021 թ.` 23 440 մարդ։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև մահացությունների թիվը. 2023 թ. մահացությունների թիվը նվազել է` 8 ամսում կազմելով 16 401 մարդ, մինչդեռ 2022 թ. առաջին 8 ամսում եղել է 18 554 մահ, 2021 թ.` 21 115։
Որպես բացասական արձանագրում` ՎԿ–ից նշում են, որ 2023 թ. հունվար–օգոստոսին պակասել է ամուսնությունների թիվը` կազմելով 10 691, 2022 թ.–ի 10 880–ի և 2021 թ.–ի 11 262–ի փոխարեն։
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
Փոխարենն ամուսնալուծությունների թիվը մնացել է գրեթե անփոփոխ. 2023 թ.8 ամսում ՀՀ–ում ամուսնալուծվել է 2 949, 2022 թ. նույն ժամանակահատվածում` 2 981, իսկ 2021 թ.` 2 891 զույգ։
Լրահոս
0