https://armeniasputnik.am/20231013/erevany-petq-e-lini-bvolvori-hamar-harmar-qaghaq-avinjany-khvostacav-sharunakel-barepvokhumnery-67225979.html
Երևանը պետք է լինի բոլորի համար հարմար քաղաք. Ավինյանը խոստացավ շարունակել բարեփոխումները
Երևանը պետք է լինի բոլորի համար հարմար քաղաք. Ավինյանը խոստացավ շարունակել բարեփոխումները
Քաղաքապետը նշել է, որ ձգտելու է բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացմանը՝ բոլոր քաղաքացիների համար ստեղծելով հավասար հնարավորություններ։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T11:23+0400
2023-10-13T11:23+0400
2023-10-13T12:13+0400
տիգրան ավինյան
երևան
քաղաքապետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0d/67228027_3:0:924:518_1920x0_80_0_0_c40e944d815f0824bf11734746a3733c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմար քաղաք, իսկ քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունք պահպանելով՝ հանրային շահի գերակայությունը՝ անհատական շահի նկատմամբ: Այս մասին Երևանի քաղաքապետարանում երդմնակալության արարողության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նա հայտարարեց, որ ընդունում է մայրաքաղաքի նախկին և ներկա դժվարություններն ու մարտահրավերները՝ գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ՝ պատվի և պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ:Նա վստահեցրեց, որ անելու է հնարավորն ու անհնարինը, որ Երևանի բոլոր վարչական շրջանները համաչափ զարգանան և մարդկանց համար հարմարավետ քաղաք լինի։ Երևանցին իր խնդիրները բարձրաձայնելիս պետք է համոզված լինի, որ դրանք կլուծվեն՝ հիմքում դնելով հանրային շահը որպես սկզբունք:Նա ընդգծեց, որ իրենց հանձնառությունն է, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնեն՝ քաղաքը դարձնելով առավել հարմար և հասանելի:Հիշեցնենք՝ Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ հոկտեմբերի 10-ի անդրանիկ նիստում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0d/67228027_137:0:828:518_1920x0_80_0_0_b25517893f20d5091f0cc4a0996a41fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան ավինյան, երևան, քաղաքապետ
տիգրան ավինյան, երևան, քաղաքապետ
Երևանը պետք է լինի բոլորի համար հարմար քաղաք. Ավինյանը խոստացավ շարունակել բարեփոխումները
11:23 13.10.2023 (Թարմացված է: 12:13 13.10.2023) Քաղաքապետը նշել է, որ ձգտելու է բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացմանը՝ բոլոր քաղաքացիների համար ստեղծելով հավասար հնարավորություններ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմար քաղաք, իսկ քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունք պահպանելով՝ հանրային շահի գերակայությունը՝ անհատական շահի նկատմամբ: Այս մասին Երևանի քաղաքապետարանում երդմնակալության արարողության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարեց, որ ընդունում է մայրաքաղաքի նախկին և ներկա դժվարություններն ու մարտահրավերները՝ գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ՝ պատվի և պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ:
Նա վստահեցրեց, որ անելու է հնարավորն ու անհնարինը, որ Երևանի բոլոր վարչական շրջանները համաչափ զարգանան և մարդկանց համար հարմարավետ քաղաք լինի։ Երևանցին իր խնդիրները բարձրաձայնելիս պետք է համոզված լինի, որ դրանք կլուծվեն՝ հիմքում դնելով հանրային շահը որպես սկզբունք:
«Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երևանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ մեր քաղաքը, պահպանելով իր յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի և էլ ավելի կգեղեցկանա»,–ասաց Ավինյանը:
Նա ընդգծեց, որ իրենց հանձնառությունն է, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնեն՝ քաղաքը դարձնելով առավել հարմար և հասանելի:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին ընտրեց Երևանի քաղաքապետ հոկտեմբերի 10-ի անդրանիկ նիստում։