00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ​​իշխանությունն ասում է` ՌԴ–ի հետ ամեն ինչ լավ է, նշանակում է` ամեն ինչ վատ է. Իգիթյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Կարեն Իգիթյանը շատ լավ է հիշում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում 44-օրյա պատերազմից մեկ–երկու օր առաջ։ Կովկասագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում «թարգմանում» է ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանության փաստացի հակառուսական քայլերը հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ոչ մի վեկտոր չի փոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կովկասագետ, քաղաքական մեկնաբան Կարեն Իգիթյանը։
Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր` մենք ոչ մի վեկտոր չենք փոխել, ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել։
Այս հայտարարությունը որևէ վստահություն չի ներշնչում Իգիթյանին. բազմաթիվ օրինակներ կան, որոնք հակադրվում են Փաշինյանի ասածին` ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը, ԱՊՀ առաջնորդների նիստին չմասնակցելը, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը, ինչպես նաև ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարությունը, թե իբր ՀՀ–ին պարտադրում են անդամակցել միութենական պետությանը։
«Եվ այս ֆոնին այս մարդն ասում է, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Ակնհայտ է, որ ամեն ինչ վատ է։ Եվ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, երբ Հայաստանում գործող իշխանությունը խոսում է այն մասին, որ ինչ-որ առարկա սպիտակ է, ապա, ամենայն հավանականությամբ, այն սև է։ Այսինքն՝ իրավիճակը լրիվ հակառակն է լինում։ Հիմա վարչապետ Փաշինյանն ասում է, որ մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Թարգմանելով իր լեզվից` մենք շատ վատ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ»,– ասաց Իգիթյանը։
Այս համատեքստում նա եզրակացնում է, որ երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջան սկսելու մասին, դա պետք է հասկանալ որպես պարտություններով պատերազմների դարաշրջանի սկիզբ:
«2020 թվականի պատերազմի մեկնարկից բառացիորեն մեկ-երկու օր առաջ Փաշինյանն ասաց, որ տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որ դրա հրապարակման դեպքում Ադրբեջանը ներսից կպայթի, ռեժիմը չի դիմանա, ամեն ինչ կփլուզվի։ Բայց մինչ օրս այդ տեղեկատվությունը հրապարակված չէ։ Կա՛մ Փաշինյանը Ադրբեջանին խնամքով պահում է կործանումից, կա՛մ նա չունի այդ տեղեկությունը և նորից սուտ է ասել։ Սա պարզապես այն է, ինչ այս պահին հիշեցի», - նկատեց կովկասագետը։
Հռետորաբանության մեղմացումը դիրքորոշման փոփոխություն չէ. Փաշինյանի մեսիջները ՌԴ–ին
Նիկոլ Փաշինյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը գործող իշխանության վարած քաղաքականության մասին բարձրաձայնել էին դեռևս 2007-2008 թվականների խորհրդարանական և նախագահական ընտրարշավների ժամանակ։
Նրանք առաջարկում էին 7 շրջան հանձնել Ադրբեջանին, իսկ ԼՂԻՄ տարածքը ինչ-որ կարգավիճակով հանձնել խաղաղապահներին և ընդհանրապես չզբաղվել Արցախի հարցով։ Այն ժամանակ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Հայաստանին պետք չէ 80–հազարանոց «հսկա» բանակ, պետք է հասցնել 15 հազարի, իսկ ավելացած միջոցներն ուղղել տնտեսությանը։
«Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը ուղիղ չէին խոսում, բայց երկրորդ-երրորդ էշելոնում գտնվող թիմակիցներն առաջ էին տանում այն միտքը, որ երբ մենք այս ամենն անենք, մեր ինչին է պետք Ռուսաստանը, մենք նրան էլ կվռնդենք։ Նրանք իրականացրին գրեթե այն ամենը, ինչի մասին խոսում էին 2008-ին, բացի սահմանների բացումից, իսկ Ռուսաստանի հարցն այս պահին կախված է։ Հայաստանում իշխող ուժն ամեն ինչ անում է, որ ի վերջո մի օր հայտարարի` ռուսական բազայի հեռացման մասին, և որ մարդիկ դա ընդունեն։ Իսկ այն, ինչ հիմա կատարվում է, մի տեսակ հրետանային պատրաստություն է հիշեցնում»,- կարծում է կովկասագետը։
Երբ մեր անվտանգությունն ապահովող ռուսական զորքերի մասին ասում են, որ «այն վտանգավոր է» և «մարտահրավեր Հայաստանի անվտանգության համար», Իգիթյանը դա անվանում է «գիտակցության պայթյուն»` 180 աստիճանի շրջադարձ: Եվ քաղաքացիներն արդեն ընտելացել են այդ մտքին։ Հիմա էլ հերթական մանիպուլյատիվ նարատիվներն են տարածվում ՝ «Ռուսաստանը մեզ չի օգնում», «Այ Ղարաբաղում տեսեք՝ ինչ է տեղի ունեցել, մեղավոր են ռուսները», «սահմաններին տեսեք՝ ինչ է կատարվում» և այլն։
Այս ամենին զուգահեռ Իգիթյանը նշում է, որ չնայած իշխանության բոլոր տապալումներին և պարտություններին, ինչպես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին ժողովուրդը շարունակում է հանդուրժել այս իշխանությանը։ Պատճառն էլ փորձագետը պայմանավորում է երկրում առաջնորդության ճգնաժամով, որը հատկապես վառ է արտահայտվում ընդդիմադիր դաշտում։
Երևանի համար 3+3 ձևաչափը նախևառաջ Անկարայի հետ հարաբերություններն են. քաղտեխնոլոգ
«Դա այն դեպքում, երբ «Gallup»-ի վերջին հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին չի վստահում քաղաքացիների ավելի քան 67 տոկոսը։ Չնայած դրան` գործող կառավարության ղեկավարի վարկանիշը, միևնույնն է, շատ ավելի բարձր է, քան ընդդիմադիր ճամբարը ներկայացնող մրցակիցներինը։ Մյուս կողմից՝ երկրում կան մարդիկ, որոնք կարող էին հավակնել լիդերության, բայց նրանց «ճիշտ ժամանակին» սևացրին, մեկուսացրին, բանտարկեցին»,–ընդգծեց փորձագետը։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքի իրադրության սրացմանը՝ Իգիթյանը նշեց, որ եթե Իրանի հետ համընդհանուր դիմակայություն սկսվի, ապա, իհարկե, Հարավային Կովկասը չի կարող չդառնալ լարվածության կիզակետ:
Նրա խոսքով` Իրանն էապես հավասարակշռում է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումները Սյունիքի նկատմամբ։ Եվ եթե Իրանի ռեսուրսներն ու ուշադրությունն այլ ուղղությամբ շեղվեն, ապա Սյունիքն ավելի մեծ վտանգի տակ կհայտնվի, քան հիմա է։
Լրահոս
0