Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Լևոն Տեր–Պետրոսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առաջին նախագահի և Սերգեյ Կոպիրկինի զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Մուսինյանը նշել է, որ զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։
Հիշեցնենք` Տեր–Պետրոսյանի և Կոպիրկինի նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 8-ին։
Լրահոս
0