Բեռնատարով վրաերթ «Առինջ մոլի» մոտ. կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

© Photo : Facebook / ԱՌԻՆՋ ՄՈԼ Առևտրի Կենտրոն Arinj Mall«Առինջ մոլը» վերևից
«Առինջ մոլը» վերևից - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15:10-ի սահմաներում 60-ամյա Յուրի Ասրյանն իր վարած «Hovo» մակնիշի բեռնատարով Առինջ գյուղի վարչական տարածքում (Բաբաջանյան անցուղում)` «Առինջ մոլի» հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 74-ամյա Աիդա Սեյրանյանին»,–գրում է կայքը:

Վարորդն ահազանգել է շտապօգնություն, սակայն վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Վրաերթ Լոռու մարզում. 67–ամյա տղամարդը մահացել է
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լրահոս
0