Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է Politico-ի հրապարակումը, թե պետքարտուղար Էնթոնի Բլինկենն օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմենպրեսին» տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածի հրապարակումը սխալ է և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինկենն ասել է օրենսդիրներին»։
▪️ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սբ. Պետրոս հրապարակում կիրակնօրյա քարոզի վերջում նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ անհանգստությունը չի պակասել և ուղերձ է հղել ի պաշտպանություն այնտեղի վանքերի և կրոնական պաշտամունքի վայրերի։
▪️ Վարդան Օսկանյանը դարձյալ ուղերձ է հրապարակել «Ֆեյսբուքյան» հեռարձակմամբ։ Նա հորդորել է տեր կանգնել արցախահայության հայրենադարձության հարցին և թույլ չտալ որպեսզի Արցախի հարցը մոռացության մատնվի։
▪️ «ՌԴ նախագահը և արևմտյան առաջնորդները կարծում են, որ Հայաստանի վարչապետը ճակատագրական սխալ է թույլ տվել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ասել է Վարդան Օսկանյանը։
▪️ Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է։ Փաստաբանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է մի քրեական գործով, որի մանրամասներն ասել չի կարող։ Բալասանյանին հարցաքննել են որպես վկա։
▪️ Բանտախցում կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի (Տաթևիկ Արցախ) առողջական վիճակը։ Նա ուշագնաց է եղել։ Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ բժիշկների միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ է։
Sputnik Արմենիա, 106․0FM
Լրահոս
0