00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ արտիստները Սոչիում մասնակցում են Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթին

© Sputnik / Armenuhi Mkhoyan Բալետային դպրոց Գյումրիում
Բալետային դպրոց Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Բալետային դպրոց Գյումրիում
Բաժանորդագրվել
«Աշխարհի երիտասարդ բալետ– 2023» մրցույթն այս տարի նվիրված է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի 250-ամյակին:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Սոչիի Ձմեռային թատրոնի բեմում իններորդ անգամ հանդիսավորությամբ բացվել է խորհրդային և ռուս պարուսույց Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» միջազգային մրցույթը, որին մասնակցում են 7 երկրների արտիստներ, այդ թվում` Հայաստանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բացումը տեղի է ունեցել Յուրի Գրիգորովիչի Կրասնոդարի բալետի թատրոնի բեմադրությամբ, որը ստեղծվել է «Ռոմեո և Ջուլիետ» վեպի հիման վրա։ Առաջին օրը հանդիսավոր համերգ է, իսկ հոկտեմբերի 17-22-ը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ձմեռային թատրոնում իրենց համարներով հանդես եկող մասնակիցների աշխատանքները:
Բալետային մրցույթների միջազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Ուսանովի խոսքով՝ մրցույթին դիմել են 75 երկրների մասնակիցներ, սակայն ստիպված են եղել ընտրել միայն 50-ին։ Սոչիի ձմեռային բեմում բալետը կցուցադրեն Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի արտիստները:
Նշենք, որ «Աշխարհի երիտասարդ բալետ– 2023» մրցույթն այս տարի նվիրված է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի 250-ամյակին: Առաջին անգամ մրցույթն անցկացվել է 2006 թվականին, որի ծրագիրն ու ձևաչափը մշակել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը։ Մրցույթի գլխավոր նպատակն է գտնել երիտասարդ տաղանդներ և պահպանել ժողովրդական-բեմական պարի ավանդույթները։
Լրահոս
0