00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները. Փաշինյան

© Photo : ScreenshotՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` ժողովրդավարությունը ՀՀ–ի համար ռազմավարական, այլ ոչ թե հանգամանքներով պայմանավորված ընտրություն է։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները։ Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց` մեր երկիրը չի ցանկանում դա որևէ կերպ հակադրել տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականին։

«Եվրամիություն–Հայաստան հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեհամակարգի վրա, և ժողովրդավարությունը ՀՀ–ի համար ռազմավարական ընտրություն է, ոչ թե հանգամանքներով պայմանավորված պատեհություն»,– ասաց ՀՀ վարչապետը։

Նա հավելեց, որ Հայաստանը հանձնառու է ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։
Վարչապետը շեշտեց, որ Եվրամիության հետ հարաբերություններում ավելացել է նաև անվտանգային բաղադրիչ` ի դեմս քաղաքացիական առաքելության, որը մշտադիտարկում է իրականացնում Ադրբեջանի հետ ՀՀ պետական սահմանի երկայնքով։
«Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթնաժողովի, այսօրվա քննարկումների և Ձեր (խմբ. Եվրախորհրդարանի ղեկավար) հայտարարության արդյունքում ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում ՀՀ–ի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս։ Հայաստանը նաև շահագրգռված է միջազգային իրավակարգի խթանման և զարգացման հարցում»,– նշեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը։ Մինչ այդ` սեպտեմբերին, Հայաստանի խորհրդարանը որոշում էր կայացրել վավերացնելու Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մասին կոնվենցիային կից «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը։
Վարչապետը շեշտեց` Հայաստանն այսօր մի շարք մարտահրավերների հարցում ակնկալում է Եվրամիության աջակցությունը։ Այս շարքում առաջնահերթ է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։ Փաշինյանի խոսքով` այստեղ Հայաստանը հրատապ աջակցության կարիք ունի։
Լրահոս
0